Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Հարգեք որ հարգվեք

  Մի մարդ շատ էր ծերացել` աչքերը կուրացել էին, լավ չեր լսում, ծնկները ծալվում էին: Ուտելիս ձեռքերը դողում էին, և հաճախ ապուրը թափում էր սփռոցին: Որդին ու հարսը զզվանքով էին նայում նրան և կարճ ժամանակ անց ծերունուն տան մի առանձին անկյունում էին կերակուր տալիս` հին ափսեով: Իր անկյունից ծերունին տխրությամբ էր նայում սեղանին ու նրա շուրջ նստած զավակներին: Մի անգամ էլ ձերքերն այնպես դողդողացին, որ ափսեն ձեռքից ընկավ ու կոտրվեց: Ջահել տանտիրուհին բարկացավ, սկսեց հայհոյել ծերունուն, բայց նա ոչինչ չասաց, միայն խորը հոգոց քաշեց: Որդին հոր համար փայտե աման գնեց, և ծերունին սկսեց ճաշ ուտել այդ ամանից:
  Մի անգամ, երբ ծնողները նստած էին ճաշի սեղանի մոտ, սենյակ մտավ նրանց 4 տարեկան որդին` ձեռքին փայտի մի կտոր:
  -Ինչ ես անելու այդ փայտը? -հարցրեց հայրը:
  -կերակրաման եմ սարքելու, -պատասխանեց տղան, -երբ մեծանամ հայրիկիս ու մայրիկիս դրանով ճաշ կտամ: