Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Գիտելիքի ՈՒժը

  Մի գյուղում չորս խորհրդավոր ընկերներ են լինում: Նրանցից երեքը մինչև ուղնուծուծը գիտեին բոլոր հոգևոր ճանաչողական բնույթի գրքերը, բայց զուրկ էին ողջամտությունից: Չորորդը ոչ մի տառ անգամ չգիտեր: Մի օր, երբ բոլորը միասին հավքված էին,ընկերներից մեկը ասում է.
 - Ինչ օգուտ մեր գիտելիքներից, եթե դրանք չենք օգտագործում: Եկեք գնանք ուրիշ երկիր, այնտեղի տիրակալին առաջարկենք մեր գիտելիքները և հարստություն ձեռք բերենք:
  Նրանցից մեկը առաջարկում է չորրորդ ընկերոջը չտանել, քանի որ նա տգետ է: Բայց մյուսն առարկում է` ասելով, թե չի կարելի չտանել, մանկությունից միշտ միասին են եղել և երբեք իրարից չեն բաժանվել: Բոլորը համաձայնում են վերջինիս հետ, և չորսով ճանապարհ են ընկնում:
  Անտառով անցնելիս ընկերները առյուծի ոսկորներ են տեսնում:
 - Ահա և մեր գիտելիքները ցուցադրելու համար առիթ, - ասում է նրանցից մեկը, - եկեք առյուծին վերակենդանացնենք:
   Անգրագետ ընկերը փորձում է առարկել.
 - Եթե կենդանացնեք առյուծին, նա բոլորիս կհոշոտի:
 - Թքել եմ քո հիմար դատողությունների վրա: Հիմա կտեսնես, թե ինչ ուժ ունեն մեր գիտելիքները:
 - Այդ դեպքում սպասեք, մինչ ես ծառը կբարձրանամ, - խնդրում է անգրագետ ընկերը:
  Գիտելիքների ուժը ցուցադրել ցանկացող ընկերները հազիվ էին հասցրել ավարտել հրաշագործությունը, երբ վերակենդանացված առյուծը հարձակվում է երեք գիտունների վրա և պատառոտում նրանց:

Ցանկության ուժը

նՄի երիտասարդ տղա  գնում է իմաստունի մոտ և հարցնում, թե իմաստություն ձեռք բերելու համար ինչ պիտի անի: Իմաստունը նրան պատասխանի չի արժանացնում: Տղան գնում է երկրորդ,երրերդ օրը և տալիս է նույն հարցը:Երրորդ օրը իմաստունը անխոս վեր է կենում և ուղղում դեպի մոտակա գետը: Նա մտնում է ջուրը ու նշան անում տղային` հետևել իրեն: Երբ հասնում են գետի խորը տեղը, իմաստունը բռնում է տղայի ուսերից և նրան սուզում է դեպի ջրի տակ` ուշադրություն չդարձնելով դուրս պրծնելու հուսահատ փորձերին: Երբ տղան վերջապես ջրից դուրս է գալիս ու շունչը տեղը բերում, իմաստունը հարցնում է.
 - Որդյակ իմ, երբ ջրի տակ էիր ամենից առավել ինչ էիր ցանկանում?
  Տղան առանց երկմտելու ասում է.
 - Օդ, օդ էի ցանկանում միայն:
 - Գուցե հարստություն, հաճույքներ, իշխանություն կամ սեր էիր ցանկանում ?
 -Ոչ, միայն օդ էի ցանկանում և օդի մասին էի միայն մտածում:
 Այդժամ իմաստունն ասում է.
 - Որպեսզի իմաստուն դառնաս,պետք է իմաստություն ցանկանաս այնպես ուժգին, ինչպես քիչ առաջ օդ էիր ցանկանում: Եթե մնացյալ ամեն ինչ բացառելով` ձգտես ինչ-որ բան անպայման կհասնես դրան:

Հարգեք որ հարգվեք

  Մի մարդ շատ էր ծերացել` աչքերը կուրացել էին, լավ չեր լսում, ծնկները ծալվում էին: Ուտելիս ձեռքերը դողում էին, և հաճախ ապուրը թափում էր սփռոցին: Որդին ու հարսը զզվանքով էին նայում նրան և կարճ ժամանակ անց ծերունուն տան մի առանձին անկյունում էին կերակուր տալիս` հին ափսեով: Իր անկյունից ծերունին տխրությամբ էր նայում սեղանին ու նրա շուրջ նստած զավակներին: Մի անգամ էլ ձերքերն այնպես դողդողացին, որ ափսեն ձեռքից ընկավ ու կոտրվեց: Ջահել տանտիրուհին բարկացավ, սկսեց հայհոյել ծերունուն, բայց նա ոչինչ չասաց, միայն խորը հոգոց քաշեց: Որդին հոր համար փայտե աման գնեց, և ծերունին սկսեց ճաշ ուտել այդ ամանից:
  Մի անգամ, երբ ծնողները նստած էին ճաշի սեղանի մոտ, սենյակ մտավ նրանց 4 տարեկան որդին` ձեռքին փայտի մի կտոր:
  -Ինչ ես անելու այդ փայտը? -հարցրեց հայրը:
  -կերակրաման եմ սարքելու, -պատասխանեց տղան, -երբ մեծանամ հայրիկիս ու մայրիկիս դրանով ճաշ կտամ:

Հարստությունը չի ազատում ճաշակի թելադրանքից

Ճգնավորի հետ զրուցելիս վաճառականը պնդում է,թե հարստության շնորհիվ ազատվել է ինչ-որ մեկի ցանկությամբ կամ ճաշակով շարժվելու անհրաժեշտությունից:
-Ահա թե ինչ,-այսօր երբ քարավանիդ համար արոտի տեղ էիր ընտրում,հաշվի առար տեղանքի գեղեցկությունը? թե խոտի առատությունը:
-Պարզ բան է` խոտի առատությունը որոշեց իմ ընտրությունը:
-Ուրեմն պարզվում է,որ չնայած հարուստ մարդ ես որոշումներիդ մեջ,բայց շարժվում ես անասունիդ ճաշակով:
Որքան ուզում ես հարուստ եղիր միևնույն է չես կարող  ինքնակամ ապրել:

Շնորհակալ պիտի լինի տվողը

Մի մարդ դպրոցի Տնօրեն եղած ժամանակ դպրոցի վերանորոգման կարիք է զգացվում:Մի մեծահարուստ  մարդ որոշում է դպրոցի վերանորոգման համար պահանջվող գումարը նվիրաբերել:Երբ նա գումարով լի պարկը տանում է Տնօրենին, նա ասում է.
-լա'վ, ես կվերցնեմ դրամը:
Մեծահարուստը դժգոհ է մնում,որ Տնօրենը շնորհակալություն չի հայտնում մեծ գումար նվիրաբերելու համար:
-Պարկի մեջ 50 000 000դրամ  կա,-ակնարկում է մեծահարուստը:
-Արդեն ասել ես, -պատասխանում է Տնօրենը:
-Բայց նույնիսկ ինձ նման հարուստ մարդու համար դա բավական մեծ գումար է:
-Ուզում ես ,որ ես շնորհակալություն հայտնեմ քեզ ?
-Դուք պարտավոր եք դա անել:
-Ինչու?չէ որ շնորհակալ պետք է  լինի տվողը?
Շնորհակալ պիտի լինի նա  ում բախտ է վիճակվել այդ գումարն ունենալու համար:

Վատ կառավարությունը վագրից էլ ահավոր է:

Ուսուցիչը աշակերտների հետ ճանապարհ գնալիս տեսնում է ողբացող մի կնոջ:Երբ հարցնում է նրա վշտի պատճառը,կինը պատասխանում է.
-Այս տեղում վագրը հոշոտել է սկեսրայրիս,հետո` ամուսնուս,հիմա էլ որդուս:
-Իսկ ինչու չեք տեղափոխվում?-հետաքրքրվում է ուսուցիչը:
-Այստեղի կառավարությունը դաժան չէ, -պատասխանում է կինը:
-Հիշե'ք,-աշակերտներին է դիմում Ուսուցիչը,-վատ կառավարությունը վագրից էլ ահավոր է:

Ինչ է PR-ը և ինչ ակնկալիքներ են սպասվում?


PR(Public Relations)թարգմանաբար նշանակում է հասարակական կապ,Բայց իմաստային նշանակությունն է հասարակական կարծիքի ձևավորում:
PR-ը դա կազմակերպության ,անհատի գործունեության ինֆորմացիայի ուղեկցումն է հասարակությանը: 
       PR-ում կարվոր է որպեսզի ճիշտ
ժամանակին, անհրաժեշտ լույսի ներքո ներկայացնել պահանջվածը:
PR-ի միջոցով Հայտնի կարող է դառնալ ցանկացաց անհատ,կազմակերպություն,առարկա...
PR-ի գործիքները հնարավորություն են տալիս դա անել կարճ ժամանակում և առանց հսկայական գումարներ ծախսելու:
PR-ում չկան անլուծելի խնդիրներ,կա գիտելիքների պակաս:
Շատ անգամ ընկերությունների ղեկավարների մոտ այնպիսի տպավորություն է, որ PR բաժինը դա ավելորդ ծախս է, իսկ այդ բաժնի աշխատողները <<պարապ ձրիակերներ են>>, այդտեղ իրենք սխալ են ընկալում այդ ծառայության կամ մասնագետների կարևորությունն իրենց ընկերությունում, կամ էլ սխալվել են մասնագետների ընտրության հարցում, քանի որ PR մասնագետը իր թվացյալ անգործությամբ կամա թե ակամա կատարում է իր աշխատանքը, և զուր չի ասված, որ <<PR մենեջերի աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է>>
Այդ իսկ պատճառով շուտով  Հայաստանում լինելու է անվճար վիրտուալ  PR դասընթացներ Ռուսաստանյան PR լավագույն մասնագետների կողմից: