Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

10 օգտակար խորհուրդներ բիզնեսմեններին

Իրոք հարուստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է մտածել որպես միլիարդատեր:Ինչպես վերաբերվել փողին, աշխատանքին, տարբեր մտահաղացումներին և կյանքին ընդհանրապես?


1. “Լավագույն ընկերը նա է, ով կարող է օգնել ինձ դրսևորվել լավագույն կողմից”
2. “Ամբողջությամբ ծառայությանը նվիրված բիզնեսը երբեք չի մտահոգվի շահույթի համար: Այն կլինի ահռելի”
3. “Շուկայում չի լինում շատ լավ արտադրանք, բայց լինում է  շատ վատ”
4. “Իդեալիստը նա է, ով օգնում է մյուսներին հաջողության հասնել”
5. “Կյանքում հաջողության հասնելով մենք ծանոթանում ենք մեր հնարավորությունների սահմաններին”
6. Պատրաստակամությունը հաջողության գլխավոր գաղտնիքն է:
7. Մրցակցությունը բիզնեսի սուր ծայրն է, որը միշտ կրճատում է ծախսերը:
8. Մի փնտրիր որտեղ ես վրիպել, փնտրիր նոր միջոցներ:
9. Ոգևորությունը բարձրացնում է ձեր հույսերը մինչև աստղերը ինչպես մակարդի վրա:
10. Ոգևորությունը դա ձեր աչքերի փայլն է, ձեր քայլվածքի անկաշկանդությունը, ձեր ձեռքերի երկաթե բռնվածքը: Ձեր կամքի անհաղթահարելի իմպուլսը և գաղափարներ իրագործելու էներգիան:

ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ 10 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 10 մասնագիտությունները, որոնք, ըստ. մեր  հետազոտությունների արդյունքի, աշխարհում կունենան մեծ պահանջարկ
 
1. Ինժեներ: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս բնագավառի մասնագետների պակաս այժմ արդեն իսկ նկատվում է: Երկրների զարգացմանը զուգընթաց, զարգանում է նաեւ նրանց արդյունաբերությունը եւ շինարարությունը: 5 տարի անց այժմ աշխատող ինժեներների մեծամասնությունը կգնա թոշակի, իսկ նրանց տեղը լրացնելու հայտ են ներկայացրել շատ քիչ քանակության ուսանողներ: Շինարարական տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է մեծ քանակությամբ ինժեներական կրթության մասնագետներ, որոնք հետագայում կկարողանան ժամանակի հետ զուգընթաց իրականացնել շինարարական աշխատանքներ, որոնք էապես կտարբերվեն նախկիններից՝ իրենց մեջ կրելով նորագույն տեխնոլոգիաներ:

2.
Սպասարկման ոլորտի մասնագետներ: Հաշվի առնելով տուրիզմի զարգացումը, զվարճանքի եւ ժամանցի վայրերի հանդեպ մարդկանց աճող հետաքրքրությունը, այդ ոլորտի սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար գնալով աճում է համապատասխան մասնագետների պահանջարկը: Պահանջվում են, ովքեր քաջատեղյակ են տվյալ տեղանքին եւ կարող են օգնել զբոսաշրջիկներին անցկացնել իրենց հանգիստը ըստ նախապես պլանավորված ժամանակացույցի: Սպասարկման ոլորտի մասնագետների թվին են պատկանում նաեւ բազմազան միջոցառումների` հարսանեկան արարողությունների, բանկետների, համերգների կազմակերպիչները:

3. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ: 21-րդ դարը նոր տեխնելեգիաների դար է: Մեր ժամանակներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների պահանջարկը գերազանցում է մնացած բոլոր մասնագետների պահանջարկին: Կազմակերպություններում պահանջվում են խելացի սիստեմային ադմինիստրատորներ, բայց ցավոք այժմ համալսարաններում, որտեղ ուսում է ստանում ծրագրավորողը, հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կբավարարեն շուկայի պահանջը: Պատճառը պարզ է. ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ: Շատ ընկերություններ այժմ կարիք ունեն սեփական սպեցիֆիկ ծրագրային ապահովման, նոր ծրագրերի, որոնք հնարավորություն կընձեռեն ապահով պահպանել ինֆորմացիան եւ ապահով կիրառել այն ներքին համացանցում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետները ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:

4. Բժիշկներ: Վերջին ժամանակներում պահանջարկ են վայելում բժիշկները: Հատկապես նեղ մասնագիտական ուղղվածության բժիշկները: Բժշկական կենտրոնները առաջարկում են հիանալի պայմաններ տվյալ ոլորտի մասնագետներին: Աշխատավարձից բացի, նրանց առաջարկվում են նաեւ կոմունալ ծախսերի, փորձի փոխանակման համար արտասահմանյան ուղեւորությունների վճարները:

5.Էկոլոգներ: Մեքենաների քանակը տարեկան ավելանում է մի քանի հարյուր միլիոնով: Աշխարհում էկոլոգիայի վատթարացման հետեւանքով Էկոլոգի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի: Զարգացած երկրներում արդեն կիրառվում է շինարարական աղբի վերամշակում եւ դրա կիրառումը նոր շինարարության մեջ: Երկրի կամ տվյալ քաղաքի համար Էկոլոգիական քաղաքականության մշակումը:

6. Քիմիկոսներ: Առաջին հայացքից թվում է, թե քիմիկոսի մասնագիտությունը աշխարհում այդքան էլ պահանջված չէ, բայց դա միայն առաջին հայացքից: 21-րդ դարի գլխավոր խնդիրը էներգետիկ խնդիրն է: Նավթի եւ գազի պաշարները սպառվում են, նրանց փոխարինող էկոլոգիապես մաքուր էնէրգամատակարարների ՕԳԳ-ն բավականին ցածր է: Այդ իսկ պատճառով գիտնականները հիմա զբաղված են նոր էներգիայի աղբյուրների հայտնաբերմամբ:

7. Հոգեբաններ եւ անձնական խորհրդատուներ: Կարելի է նաեւ նրանց դասել բժիշկների շարքին, սակայն այսօր մարդկանց հոգեբանական խնդիրները համարվում են առաջնային: Հոգեբանի կարիք են ունենում ոչ միայն կլինիկաների հաճախորդները, այլեւ շատ ընտանիքներ:

8. Մարկետոլոգներ: Արտադրողները այսօր առաջարկում են տարբեր տեսակի ապրանքներ, որոնցից շատերը պահանջարկ չունեն: Իսկ այն ապրանքները, որոնք առաջ մեծ պահանջարկ ունեին, այժմ կորցրել են իրենց սպառման դաշտը: Մարկետոլոգի հիմնական խնդիրն է հետազոտել շուկան, պարզել՝ ինչ ապրանքների պահանջարկ կլինի որոշակի ժամանակ անց:

9. PR մասնագետներ: Այս ոլորտի մասնագետների բարձր պահանջարկը պայմանավորված է հետեւյալով. նույնիսկ եթե ուսանողին հաջողվել է բարեհաջող ավարտել բուհը, դա չի երաշխավորում մասնագետի կայացումը: PR մասնագետներից օգտվում են քաղաքական գործիչները՝ ընկերությունները, որոնք պահանջում են նման մասնագետներ իրենց արտադրանքը կամ ծառայությունը հնարավորինս հայտնի դարձնելու համար:

10. Նանոտեխնոլոգիաների մասնագետներ: Նանոտեխնոլոգիաները համարվում են ներկայում գործող եւ ապագային միտված հիմնական տեխնոլոգիաները: Նրանց զարգացումն է դրված շատ երկրների տնտեսության մեջ՝ որպես հիմնական ուղի:

Հ.Գ. Մեծ մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը ասել է: «Դուք կհասնեք հաջողության եթե աշխատեք ոչ թե գումարի, այլ նրա համար, որպեսզի լավ կատարեք ձեր աշխատանքը: Պետք չէ անհանգստանալ գումարի համար: Ուղղակի իրականացրեք այն, ինչ դուք կարողանում եք ամենից լավ անել, իսկ գումարը կգա ինքնըստինքյան»:

Խորհուրդներ ճամպրուկը դասավորելու վերաբերյալ

 Ձեր հագուկապը արտահայտում է ձեր ղեկավարի, գործընկերների և ինքներդ ձեր հանդեպ ունեցած հարգանքը: Շատ կարևոր է, որպեսզի աշխատավայրում դուք  հատուկ ուշադրություն դարձնեք ձեր հագուստի պատշաճ ոճին: 
                                                                                                                                                            
                     
Առաջին մի քանի օրը ճիշտ կլինի պահանջվածից ավելի պաշտոնական հագուստ կրել,  նախքան կկարողանաք կողմնորոշվել, թե ինչպիսի  մթնոլորտ է տիրում ձեր գրասենյակում` պաշտոնական թե ոչ պաշտոնական: Համայնքային կապեր ծրագրի շրջանակներում վերապատրաստման մեկնելիս, ամենաճիշտը  հիմնականում ոչ պաշտոնական հագուստ վերցնելն է, և դրանից բացի, ևս մի երկու կոստյում:
hաշվի առեք, որ մեր խորհուրդները դուք կարող եք հարմարեցնել ըստ ձեր ճաշակի և ունեցած հագուսի տեսականու:  Բիզնեսում տղամարդկանց պաշտոնական հագուստը կոստյումն է, արդուկված վերնաշապիկը և օձիքը: Կանանց համար նույնպես կարող է լինել կոստյումը արդուկված վերնաշապիկով կամ բլուզով, զուգագուլպաներ (եթե կիսաշրջազգեստ եք հագած), և պարզ փակ ճիտկերով կոշիկները քառակուսի կամ կլոր կրունկներով: 

 Կանանց համար`
  •   Նվազագույնը երկու կոստյում ծնկի վրա իջնող կիսաշրջազգեստով կամ անդրավարտիքով
  •    Անթափանց բլուզներ կամ տոպեր
  •    Զուգագուլպաներ
  •    Ավանդական, ցածր կրունկներով, ոտքի մատները փակ կոշիկներ 
  •    Ազատ անդրավարտիքներ կամ կիսաշրջազգեստներ
  •    Հարմարավետ կոշիկներ տեսարժան վայրեր այցելելու և քայլելու համար
  •    Սպորտային համազգեստ  մարզադահլիճի և լողազգեստ` լողավազաններ կամ լողափ այցելելու համար
  •    Երեկոյան հագուստ հատուկ միջոցառումների համար
Խորհուրդներ`
  •    Խուսափեք “ճչացող” գույներով հագուստներից, ինչպես օրինակ, կարմիր, կանաչ, նարնջագույն, դեղին 
  •    Միշտ կրեք ներքնազգեստներ
  •    Կոստյումի տակից միշտ կրեք բլուզ կամ տոպ
  •    Կիսաշրջազգեստների հետ անպայման կրեք զուգագուլպաներ
  •    Մի ներկեք մատները վառ գույնի կամ փայլփլող  լաքով
  •    Խուսափեք շատ շպարվելուց և վառ գույնի շրթներկ օգտագործելուց
  •    Խուսափեք աչքի զարնող զարդերից   
  •    Օգտագործեք չափավոր օծանելիք
Տղամարդկանց համար`
  •    Նվազագույնը երկու կոստյում
  •    Կտորից վերնաշապիկներ
  •    Ավանդական օձիքներ
  •    Ազատ կամ ջինսե անդրավարտիքներ
  •    Հարմարավետ կոշիկներ  տեսարժան վայրեր այցելելու և քայլելու համար
  •    Սպորտային համազգեստ  մարզադահլիճների, և լողազգեստ` լողավազաններ կամ լողափ գնալու  համար
Խորհուրդներ`
  •    Արդուկեք անդրավարտիքներն ու վերնաշապիկները
  •    Ամեն օր ցնցուղ ընդունեք և սափրվեք
  •    Ամեն օր փոխեք վերնաշապիկները
  •    Սանրեք ձեր մազերը
  •    Եղունգները պահեք մաքուր և կտրված վիճակում
  •    Խուսափեք աչքի ընկնող զարդերից
  •    Օգտագործեք չափավոր oծանելիք