Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Դուք աշխատանք եք փնտրում,իսկ Հաջողությունը ձեզ է սպասում...

“Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է”, – կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 3 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:Իհարկե  ոչ!!!
Ցանկանու՞մ եք հասնել հաջողության,Սկսեք մարդկանց հետ շփումից:
 Կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում այլ մարդկանց հետ, շատ դեպքերում կորոշվի այն, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում: Հավատացեք, ընդհանուր առմամբ, վերջում ամեն ինչ բերվում է մարդկային շփման: Կարողանալ հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ` դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք հասնել հաջողության:
  մի քանի խորհուրդ մեր ընթերցողներին`
1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով:Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: 
2. Մի շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան:Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով ուղղակի կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը:
 3. Երբեք մի քննադատեք ուրիշներին: Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: 
 4. Ճիշտ վերաբերվեք քննադատությանը: Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և “պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար:
 5. Մի բողոքեք: Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել: