Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ!

Հարգելի՛ ընթերցողներ, «ՀայԲիզնեսPR»-ի անձնակազմը շնորհավորում է ձեզ՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
                                    
 Թող գալիք 2011–ը բոլորի համար լինի դրական փոփոխությունների, ինչպես նաև  խաղաղության և  քաղաքացու իրավունքների պաշտպանության համար մղվող վճռական պայքարի տարի։
խորհուրդ ենք տալիս այն մարդկանց, ովքեր առաջնորդվում են «որտեղ հաց՝ էնտեղ կաց» կարգախոսով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին որևէ տեղ հացի պակաս չի զգացվի՝ արժե ժամանակավորապես հրաժարվել այդ տխրահռչակ կարգախոսից, քանի որ ավելորդ կալորիաներ հավաքելու վտանգը կչոքի ձեր դուռը, որից հետո պարզ կդառնա, որ «պետք է լինել չաղ ու բախտավոր» մեկ այլ ոչ պակաս տխրահռչակ կարգախոսի իրագործումն առողջական տեսանկյունից այնքան էլ ցանկալի չէ։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոները ոչ թե գաստրոնոմիական բնույթի են,  այլ՝ հոգևոր։

Նորություններ

Հարգելի այցելու,

Բարի գալուստ Հայաստանի առաջատար բլոգհայերի ընտրությունը հանդիսացող ՀայԲիզնեսPR-ի պաշտոնական Բլոգ

Իր հիմնադրման օրվանից ի վեր ՀայԲիզնեսՓիաՐ-ը ձգտում է բիզնեսը զարգացնել Հայաստանում և բիզնեսը կապել աշխարհին: Դա է եղել նպատակը, և ընկերությունն այն իրականացնում է իր բարձրորակ ծառայությունների ու նորարարական առաջարկների միջոցով, որոնք այժմ մատուցվում են հայկական հասարակությանը նորացված համատեղ բիզնես ՀայԲիզնեսPR բրենդի ներքո:

ՀայԲիզնեսPR երիտասարդ, աշխույժ ու բացառիկ գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում նշանավորվեց իր յուրահատուկ PR անվանումով:
Մենք հավատում ենք մշակույթի ու պատմության օրրան հանդիսացող Հայաստան երկրի զարգացմանն ու հպարտ ենք, որ մաս ենք կազմում այդ զարգացման գործընթացի:
Մենք համարձակություն ունեցանք երազելու ու պարտավորվելու իրականացնել երազանքը: Դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերների, մենք այնուամենայնիվ հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին, ստանձնած պարտավորություններին, ու հիմնարար արժեքներին: ՀայԲիզնեսPR-ը սպասարկում է հայ հասարակությանը` առաջարկելով լավագույնը, քանզի մենք հավատում ենք Հայաստանի ապագային:

Շնորհակալություն ՀայԲիզնեսPR-ի նկատմամբ Ձեր հետաքրքրության համար:
 Տնօրեն`
 
Գարիկ Ղազարյան