Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Ջրի գաղտնիքները


Բոլորը ամեն առավոտյան լվացվում են , խմում են ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս և այլն:
Բայց այս ամենի հետ միասին շատ քչերը գիտեն այն փաստի մասին, որ ջուրը ամենազարմանալի նյութն է բնության մեջ:
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, որ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին:
Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:
Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:
Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:
Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:
 Ջուրը պինդ վիճակում ունի 900 կգ/մ^3 խտությունիսկ հեղուկ վիճակում 1000 կգ/մ^3:
 Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա  գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով  օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով:

10 փաստ երազների մասին

 Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների: 

 1. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:
2. Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ:
Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասեր մարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նման է գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում: Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը: 
3. Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:
4. Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:
  5. Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության
ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու
համար: 
 6. Խռմփացնելիս մարդը երազ չի տեսնում:
 7. Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկանը: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան հասուն մարդիկ:
8. Տղամարդիկ ավելի հակված են երազներ տեսնել այլ տղամարդկանց մասին, 
 9.կանայք երազներում տեսնում են հավասարապես և’ կանանց, և’ տղամարդկանց:
 10.Երազների տևական բացակայության ռեկորդը 18 օր, 21 ժամ, 40 րոպե է: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, կոնցենտրացիայից և հիշողությունից, ինչպես նաև պարբերաբար հալուցինացիաներ է ունեցել: