Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

հաջողության 10 գաղտնիքներ

Բոլոր մարդիկ ունեն նպատակներ և երազանքներ: Մենք բոլորս ձգտում ենք ինչ-որ բանի: Սակայն ստացվում է այնպես, որ նպատակների իրագործման և երազանքների իրականացման ճանապարհին հանդիպում են դժվարություններ և անկանխատեսելի իրավիճակներ: Այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել` իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Եվ մարդկանց մեծ մասը հանձնվում է: Նրանք ուղղակի թողնում են ամեն ինչ:


1. Մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, երբեք չեն էլ փորձում ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից:

2. Կրթությունը դա այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչը սովորում ենք ինքներս: Շատ հավանական է, որ 30 տարի հետո դուք կմոռանաք այն ամենը, ինչը սովորեցրել են ձեզ դպրոցում: Բայց այն, ինչին հասել եք ինքներդ, կոչվում է փորձ և կմնա ձեզ հետ ընդմիշտ:

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես, ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մեր երևակայության շնորհիվ:

4. Ստեղծարարության գաղտնիքը կայանում է սեփական ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը ունի ոգեշնչման իր աղբյուրները: Ոմանց ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողությունները, մյուսներին նոր մտքերը կամ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությունը: Բայց այն, ինչը ձեր ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, պետք է պահպանել այլ աչքերից: Երբ ձեզ նայում է ողջ աշխարհը, ձեր մտքերը պետք է առանձնահատուկ լինեն:

5. Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել:

6. Ապրելու երկու ճանապարհ կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում կամ կարող եք ապրել այնպես, կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է հանդիսանում: Հրաշքներին հավատալը ոգեշնչում է մեզ և լցնում մեր կյանքը դրական էներգիայով: Ամենապարզ և հասարակ բաներում հրաշքներ տեսնելու ունակությունը թույլ է տալիս վայելել կյանքը և երջանիկ լինել այն ամենի համար, ինչ արդեն կա: Միևնույն ժամանակ, եթե ապրեք այնպես, կարծես ոչ մի բան այս աշխարհում հրաշք չէ, ապա կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք և ոչ մի բան չի կարող կանգնեցնել ձեզ: Միաժամանակ երկու ձևով էլ ապրելու դեպքում ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:

7. Երբ ես դիտարկում եմ ինձ և մտածելու իմ եղանակը, գալիս եմ եզրակացության, որ երևակայությունն իմ համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան աբստրակտ մտածելակերպի ցանկացած դրսևորում: Շատ կարևոր է երազել այն մասին, ինչին դուք կարող եք հասնել կյանքում: Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ թափառել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կուզենայիք ապրել:

8. Որպեսզի դառնաք գառների հոտի կատարյալ անդամ, պետք է առաջին հերթին գառ լինեք: Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար, ապա պետք է սկսեք բիզնեսով զբաղվել հենց հիմա: Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից` դա ձեզ ոչնչի չի բերի: Սա ճշմարիտ է կյանքի բոլոր ոլորտների համար: Հաղթելու համար նախ պետք է սկսել խաղալ:

9. Պետք է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո, պետք է սկսել խաղալ բոլորից լավ:

Սովորեք խաղի կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պա՞րզ է չէ: Ինչպես ամեն մի հանճարեղ բան:

10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունը պատահական չէ տրված մարդուն: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Որպեսզի գտնեք լուծումներ, հարցեր տվեք ձեզ և այլ մարդկանց: Դա հնարավորություն կտա ձեզ սովորել նորը և շարժվել առաջ:

2 комментария:

Հաջողության բլոգ комментирует...

Լավ հոդված էր :)

Գարիկ Ղազարյան комментирует...
Этот комментарий был удален автором.