Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Գիտելիքի ՈՒժը

  Մի գյուղում չորս խորհրդավոր ընկերներ են լինում: Նրանցից երեքը մինչև ուղնուծուծը գիտեին բոլոր հոգևոր ճանաչողական բնույթի գրքերը, բայց զուրկ էին ողջամտությունից: Չորորդը ոչ մի տառ անգամ չգիտեր: Մի օր, երբ բոլորը միասին հավքված էին,ընկերներից մեկը ասում է.
 - Ինչ օգուտ մեր գիտելիքներից, եթե դրանք չենք օգտագործում: Եկեք գնանք ուրիշ երկիր, այնտեղի տիրակալին առաջարկենք մեր գիտելիքները և հարստություն ձեռք բերենք:
  Նրանցից մեկը առաջարկում է չորրորդ ընկերոջը չտանել, քանի որ նա տգետ է: Բայց մյուսն առարկում է` ասելով, թե չի կարելի չտանել, մանկությունից միշտ միասին են եղել և երբեք իրարից չեն բաժանվել: Բոլորը համաձայնում են վերջինիս հետ, և չորսով ճանապարհ են ընկնում:
  Անտառով անցնելիս ընկերները առյուծի ոսկորներ են տեսնում:
 - Ահա և մեր գիտելիքները ցուցադրելու համար առիթ, - ասում է նրանցից մեկը, - եկեք առյուծին վերակենդանացնենք:
   Անգրագետ ընկերը փորձում է առարկել.
 - Եթե կենդանացնեք առյուծին, նա բոլորիս կհոշոտի:
 - Թքել եմ քո հիմար դատողությունների վրա: Հիմա կտեսնես, թե ինչ ուժ ունեն մեր գիտելիքները:
 - Այդ դեպքում սպասեք, մինչ ես ծառը կբարձրանամ, - խնդրում է անգրագետ ընկերը:
  Գիտելիքների ուժը ցուցադրել ցանկացող ընկերները հազիվ էին հասցրել ավարտել հրաշագործությունը, երբ վերակենդանացված առյուծը հարձակվում է երեք գիտունների վրա և պատառոտում նրանց:

Ցանկության ուժը

նՄի երիտասարդ տղա  գնում է իմաստունի մոտ և հարցնում, թե իմաստություն ձեռք բերելու համար ինչ պիտի անի: Իմաստունը նրան պատասխանի չի արժանացնում: Տղան գնում է երկրորդ,երրերդ օրը և տալիս է նույն հարցը:Երրորդ օրը իմաստունը անխոս վեր է կենում և ուղղում դեպի մոտակա գետը: Նա մտնում է ջուրը ու նշան անում տղային` հետևել իրեն: Երբ հասնում են գետի խորը տեղը, իմաստունը բռնում է տղայի ուսերից և նրան սուզում է դեպի ջրի տակ` ուշադրություն չդարձնելով դուրս պրծնելու հուսահատ փորձերին: Երբ տղան վերջապես ջրից դուրս է գալիս ու շունչը տեղը բերում, իմաստունը հարցնում է.
 - Որդյակ իմ, երբ ջրի տակ էիր ամենից առավել ինչ էիր ցանկանում?
  Տղան առանց երկմտելու ասում է.
 - Օդ, օդ էի ցանկանում միայն:
 - Գուցե հարստություն, հաճույքներ, իշխանություն կամ սեր էիր ցանկանում ?
 -Ոչ, միայն օդ էի ցանկանում և օդի մասին էի միայն մտածում:
 Այդժամ իմաստունն ասում է.
 - Որպեսզի իմաստուն դառնաս,պետք է իմաստություն ցանկանաս այնպես ուժգին, ինչպես քիչ առաջ օդ էիր ցանկանում: Եթե մնացյալ ամեն ինչ բացառելով` ձգտես ինչ-որ բան անպայման կհասնես դրան:

Հարգեք որ հարգվեք

  Մի մարդ շատ էր ծերացել` աչքերը կուրացել էին, լավ չեր լսում, ծնկները ծալվում էին: Ուտելիս ձեռքերը դողում էին, և հաճախ ապուրը թափում էր սփռոցին: Որդին ու հարսը զզվանքով էին նայում նրան և կարճ ժամանակ անց ծերունուն տան մի առանձին անկյունում էին կերակուր տալիս` հին ափսեով: Իր անկյունից ծերունին տխրությամբ էր նայում սեղանին ու նրա շուրջ նստած զավակներին: Մի անգամ էլ ձերքերն այնպես դողդողացին, որ ափսեն ձեռքից ընկավ ու կոտրվեց: Ջահել տանտիրուհին բարկացավ, սկսեց հայհոյել ծերունուն, բայց նա ոչինչ չասաց, միայն խորը հոգոց քաշեց: Որդին հոր համար փայտե աման գնեց, և ծերունին սկսեց ճաշ ուտել այդ ամանից:
  Մի անգամ, երբ ծնողները նստած էին ճաշի սեղանի մոտ, սենյակ մտավ նրանց 4 տարեկան որդին` ձեռքին փայտի մի կտոր:
  -Ինչ ես անելու այդ փայտը? -հարցրեց հայրը:
  -կերակրաման եմ սարքելու, -պատասխանեց տղան, -երբ մեծանամ հայրիկիս ու մայրիկիս դրանով ճաշ կտամ:

Հարստությունը չի ազատում ճաշակի թելադրանքից

Ճգնավորի հետ զրուցելիս վաճառականը պնդում է,թե հարստության շնորհիվ ազատվել է ինչ-որ մեկի ցանկությամբ կամ ճաշակով շարժվելու անհրաժեշտությունից:
-Ահա թե ինչ,-այսօր երբ քարավանիդ համար արոտի տեղ էիր ընտրում,հաշվի առար տեղանքի գեղեցկությունը? թե խոտի առատությունը:
-Պարզ բան է` խոտի առատությունը որոշեց իմ ընտրությունը:
-Ուրեմն պարզվում է,որ չնայած հարուստ մարդ ես որոշումներիդ մեջ,բայց շարժվում ես անասունիդ ճաշակով:
Որքան ուզում ես հարուստ եղիր միևնույն է չես կարող  ինքնակամ ապրել:

Շնորհակալ պիտի լինի տվողը

Մի մարդ դպրոցի Տնօրեն եղած ժամանակ դպրոցի վերանորոգման կարիք է զգացվում:Մի մեծահարուստ  մարդ որոշում է դպրոցի վերանորոգման համար պահանջվող գումարը նվիրաբերել:Երբ նա գումարով լի պարկը տանում է Տնօրենին, նա ասում է.
-լա'վ, ես կվերցնեմ դրամը:
Մեծահարուստը դժգոհ է մնում,որ Տնօրենը շնորհակալություն չի հայտնում մեծ գումար նվիրաբերելու համար:
-Պարկի մեջ 50 000 000դրամ  կա,-ակնարկում է մեծահարուստը:
-Արդեն ասել ես, -պատասխանում է Տնօրենը:
-Բայց նույնիսկ ինձ նման հարուստ մարդու համար դա բավական մեծ գումար է:
-Ուզում ես ,որ ես շնորհակալություն հայտնեմ քեզ ?
-Դուք պարտավոր եք դա անել:
-Ինչու?չէ որ շնորհակալ պետք է  լինի տվողը?
Շնորհակալ պիտի լինի նա  ում բախտ է վիճակվել այդ գումարն ունենալու համար:

Վատ կառավարությունը վագրից էլ ահավոր է:

Ուսուցիչը աշակերտների հետ ճանապարհ գնալիս տեսնում է ողբացող մի կնոջ:Երբ հարցնում է նրա վշտի պատճառը,կինը պատասխանում է.
-Այս տեղում վագրը հոշոտել է սկեսրայրիս,հետո` ամուսնուս,հիմա էլ որդուս:
-Իսկ ինչու չեք տեղափոխվում?-հետաքրքրվում է ուսուցիչը:
-Այստեղի կառավարությունը դաժան չէ, -պատասխանում է կինը:
-Հիշե'ք,-աշակերտներին է դիմում Ուսուցիչը,-վատ կառավարությունը վագրից էլ ահավոր է:

Ինչ է PR-ը և ինչ ակնկալիքներ են սպասվում?


PR(Public Relations)թարգմանաբար նշանակում է հասարակական կապ,Բայց իմաստային նշանակությունն է հասարակական կարծիքի ձևավորում:
PR-ը դա կազմակերպության ,անհատի գործունեության ինֆորմացիայի ուղեկցումն է հասարակությանը: 
       PR-ում կարվոր է որպեսզի ճիշտ
ժամանակին, անհրաժեշտ լույսի ներքո ներկայացնել պահանջվածը:
PR-ի միջոցով Հայտնի կարող է դառնալ ցանկացաց անհատ,կազմակերպություն,առարկա...
PR-ի գործիքները հնարավորություն են տալիս դա անել կարճ ժամանակում և առանց հսկայական գումարներ ծախսելու:
PR-ում չկան անլուծելի խնդիրներ,կա գիտելիքների պակաս:
Շատ անգամ ընկերությունների ղեկավարների մոտ այնպիսի տպավորություն է, որ PR բաժինը դա ավելորդ ծախս է, իսկ այդ բաժնի աշխատողները <<պարապ ձրիակերներ են>>, այդտեղ իրենք սխալ են ընկալում այդ ծառայության կամ մասնագետների կարևորությունն իրենց ընկերությունում, կամ էլ սխալվել են մասնագետների ընտրության հարցում, քանի որ PR մասնագետը իր թվացյալ անգործությամբ կամա թե ակամա կատարում է իր աշխատանքը, և զուր չի ասված, որ <<PR մենեջերի աշխատանքը ամենաանշնորհակալ գործն է>>
Այդ իսկ պատճառով շուտով  Հայաստանում լինելու է անվճար վիրտուալ  PR դասընթացներ Ռուսաստանյան PR լավագույն մասնագետների կողմից:

Հայաստանում հնարավոր է բիզնեսը գրանցել նաև էլեկտրոնային եղանակով

 ՀՀ-ում իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի բարեփոխումների իրականացման շրջանակներում ներդրվել է էլեկտրոնային գրանցման համակարգ, ինչը նշանակում է,այսուհետ ձեռնարկությունների գրանցման գործընթացը ՀՀ-ում կատարվելու է առավելագույնը 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով գրանցումը հնարավորություն է տալու, որպեսզի քաղաքացիները կարողանան ձեռնարկություն գրանցել` նույնիսկ չայցելելով գործակալություն»Սա ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ձեռնարկության գրանցումից էլ հենց մեր քաղաքացիները մտնում են բիզնես դաշտ»: ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում ներդրվել է «Մեկ պատուհան»www.e-register.am սկզբունքը, համաձայն որի քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:

Աշխատանք փնտրելու օգտակար խորհուրդներ և տեղեկատվություններ

Փնտրում եմ աշխատանք
Աշխատանք փնտրելը նույնպես աշխատանք է: Եթե փնտրում եք աշխատանք` նախ պլանավորեք Ձեր որոնման աշխատանքը: Որքան էլ տարօրինակ թվա, բայց հենց դա է Ձեր առաջին աշխատանքը, ու եթե դրան մոտենաք պատշաճ պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ, ապա վստահաբար կգնտեք այնպիսի աշխատանք, որը կհամապատասխանի Ձեր ցանկությանն ու կարողություններին:

Աշխատանք գտնելու հարցում շատ կարևոր է հաջողության հասնելու հավատն ու հետևողականությունը: Համաշխարհային փորձն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ միայն տասնյակ փորձերից հետո է մարդկանց հաջողվում գտնել աշխատանք: Մի կարծեք, թե այլ երկրներում ավելի դյուրին է աշխատանք գտնելը: Ոչ, նույնիսկ ամենազարգացած երկրներում աշխատանք գտնելու համար պահանջվում է բավական մեծ ջանքեր գործադրել: Աշխատանք Հայաստանում կարելի է գտնել թե մասնավոր և թե պետական հատվածում` եթե այդ ուղղությամբ ճիշտ աշխատեք:
Աշխատանք Երևանում ավելի հեշտ կգտնեք, քան մարզերում: Սակայն վերջին տարիներին հարաբերակցությունը փոխվում է` գնալով ավելի շատանում են թափուր աշխատատեղերը մարզերում:  Մեր նպատակն է այս կայքի միջոցով առավելագույնս աջակցել մարդկանց, ովքեր փնտրում են աշխատանք, ինչպես նաև գործատուներին, որոնք փնտրում են համապատասխան աշխատողների:
Որտեղ գտնել աշխատանք 
Թափուր աշխատատեղերի գտնելու մասին մեր ունեցած տվյալները `
 փնտրում եք աշխատանք Երևանում`
 աշխատանք Երևանում գտնելու համար կարող եք դիմել Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք գործում են Երևանի վարչական բոլոր շրջաններում`
 Կենտրոն, Նորք-Մարաշ - Ջրաշատի 1
51-90-66; 54-08-32Էրեբունի, Նուբարաշեն - Խորենացու 213
57-47-80; 57-46-80
Նույն հասցեում գործում է նաև Էրեբունի, Նուբարաշեն աշխատանքի ակումբը:
Արաբկիր - Կոմիտասի 49/2
29-79-98; 29-79-96; 29-74-03Մալաթիա-Սեբաստիա - Սեբաստիայի 32
72-64-60; 74-85-17Աջափնյակ - Ֆուչիկի 2-րդ նրբ. 9շենք, 225 մսուր-մանկապարտեզ
35-41-99; 35-31-99; 35-51-99Դավիթաշեն - Դավիթաշեն 3-րդ թաղ., թաղապետարանի շենք
36-80-18; 36-80-17Նոր Նորք - Բաղյան 2
66-14-99; 63-44-50Ավան - Իսահակյան թաղ., թաղապետարանի շենք
62-11-18; 62-10-71Քանաքեռ-Զեյթուն - Դավիթ Անհաղթի 23
24-90-74; 24-10-62Շենգավիթ - Հ.Հովսեփյանի 3, թիվ 143 մանկապարտեզ
42-10-76; 42-20-01
փնտրում եք աշխատանք ՇԻՐԱԿԻ մարզում
 Շիրակի մարզում աշխատանք գտնելու համար կարող եք դիմել զբաղվածության պետական կենտրոններ`

Գյումրի - Մանուշյան 5/5
(0312) 3-14-05; 5-94-05; 3-44-05
Նույն հասցեում գործում է նաև Գյումրու աշխատանքի ակումբը:

Ամասիա - Գյուղապետարանի շենք
(02462) 22-28

Աշոցք - Գյուղապետարանի շենք
(0245) 2-17-85

Մարալիկ - Մադաթյան 11
(0242) 2-25-60; 2-10-39

Արթիկ - Գ.Նժդեհի 3
(0244) 5-22-13; 5-41-70

Եթե զբաղվածության կենտրոններում չգտնեք աշխատանք, կարող եք փորձել նաև այլ հնարավորություններ, մասնավորապես`

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.
Գյումրի - Մարտուն Գրիգորյան, հեռախոս` (374-10) 513 394
Ախուրյան, Գյումրի - Սամվել Բալասանյան, հեռախոս` (374-10) 513 426
Աշոցք, Ամասիա - Աշոտ Աղաբաբյան, հեռախոս` (374-10) 513 203
Արթիկ, Մարալիկ - Մխիթար Վարագյան, հեռախոս` (374-10) 513 2522. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Շիրակի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Շիրակի մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է ուրբաթ օրերին, ժամը 10-ից: Նախապես կարող եք զանգահարել (0312)3-71-69 համարով` պարզաբանումներ ստանալու կամ հերթագրվելու համար:
փնտրում եք աշխատանք ԼՈՌՈՒ մարզում
Լոռու մարզում աշխատանք գտնելու համար կարող եք դիմել   զբաղվածության պետական ծառայության տարածքային գրասենյակներ`

Վանաձոր - Գ.Նժդեհի 14
(0322) 2-20-86; 2-20-59; 2-20-78
Նույն հասցեում գործում է նաև Վանաձորի աշխատանքի ակումբը:
Հեռախոս` (0322) 2-20-59

Ալավերդի - Երևանյան խճուղի 5
(0253) 2-27-01; 2-27-08
Նույն հասցեում և հեռախոսահամարով գործում է նաև Ալավերդու աշխատանքի ակումբը:

Սպիտակ - Շահումյանի 2
(0255) 2-27-51; 2-17-51

Ստեփանավան - Գ.Նժդեհի 12
(0256) 2-34-81

Եթե զբաղվածության կենտրոններում չգտնեք աշխատանք, կարող եք փորձել նաև այլ հնարավորություններ, մասնավորապես`

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Լոռու մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Սպիտակ - Արկադի Համբարձումյան, հեռախոս` (374-10) 513 352
Վանաձոր - Վիկտոր Դալլաքյան, հեռախոս` (374-10) 513 242
Ալավերդի, Ախթալա, Շամլուղ - Կարեն Սարիբեկյան, հեռախոս` (374-10) 513 293
Տաշիր, Ստեփանավան, Բերդ - Սուրիկ Սիրակի Պողոսյան, հեռախոս` (37410) 513 645
2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Լոռու մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Լոռու մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է հինգշաբթի օրերին, ժամը 11-ից: Նախապես կարող եք զանգահարել (0322) 4-32-99 համարով` պարզաբանումներ ստանալու կամ հերթագրվելու համար:
փնտրում եմ աշխատանք ԱՐԱԳԱԾՈՏՆԻ մարզում
 Արագածոտնի մարզում աշխատանք գտնելու համար կարող եք դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային գրասենյակներ`

Աշտարակ - Ն. Աշտարակեցու 7, հրապարակ
(0232) 3-52-33; 3-52-93

Ապարանում - Բաղրամյան փողոց
(0252) 2-55-66

Թալինում - Գայի փողոց 1, քաղաքապետարանի շենք
(02490) 2-37-39

Զբաղվածության կենտրոններից զատ, կարող եք փորձել նաև այլ հնարավորություններ, մասնավորապես`

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Արագածոտնի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Աշտարակ, Ապարան, Արագած - Լյովա Խաչատրյան, հեռախոս` (37410) 513 288

Թալին - Խաչիկ Մանուկյան, հեռախոս` (37410) 513 685

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Արագածոտնի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Արագածոտնի մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է ուրբաթ օրերին, ժամը 12-ից: Նախապես կարող եք զանգահարել (0232) 3-58-98 համարով` պարզաբանումներ ստանալու կամ հերթագրվելու համար:
փնտրում եք աշխատանք ԱՐԱՐԱՏԻ մարզում
Արարատի մարզում աշխատանք գտնելու համար խորհուրդ ենք տալիս առաջին հերթին դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ`

Արարատ - Շահումյանի 34 փողոց
(0238) 4-41-68; 4-41-27

Մասիս - Կենտրոնական հրապարակ,
քաղաքապետարանի շենք
(0236) 4-24-80; 4-23-07

Արտաշատ - Օգոստոսի 23 փողոց, N 64.
(0235) 2-40-06; 2-41-72

Զբաղվածության կենտրոններում արդյունքի չհասնելու դեպքում, աշխատանք գտնելու համար կարող եք փորձել այլ ուղիներ:

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Արարատի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Արտաշատ - Հովիկ Աբրահամյան, հեռախոս` (37410) 513 225
Մասիս - Տիգրան Ստեփանյան, հեռախոս` (37410) 583 479
Արարատ, Վեդի - Մանվել Ղազարյան, հեռախոս` (37410) 513 281

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Արարատի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Արարատի մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է ամեն ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը, ժամը 14-ից: Նախապես անհրաժեշտ է այցելել մարզպետարան, ներկայացնել հարցը ու հերթագրվել ընդունելության համար: Մարզպետի ընդունարանի համարն է (0235) 2-52-16:
 փնտրում եք աշխատանք ԱՐՄԱՎԻՐԻ մարզում
 Արմավիրի մարզում աշխատանք գտնելու համար կարող եք դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ`

Արմավիր - Աբովյանի 137 փողոց
(0237) 6-34-06; 6-71-06

Վաղարշապատ (Էջմիածին) - Մաշտոցի 1
(0231) 5-25-19; 5-25-18

Բացի զբաղվածության կենտրոններից, կարող եք փորձել նաև այլ հնարավորություններ, այդ թվում`

1. Աշխատանք ստանալու աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Արմավիրի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Վաղարշապատ - Սեդրակ Սարոյան, հեռախոս` (374-10) 513 296
Արմավիր - Ռուստամ Գասպարյան, հեռախոս` (374-10) 513 219
Մեծամոր - Հրանտ Գրիգորյան, հեռախոս. (374-10) 513 278

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Արմավիրի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Արմավիրի մարզպետը հինգշափթի օրերին ժամը 11-ից ընդունում է քաղաքացիներին, որոնք դիմում են տարբեր հարցերով, այդ թվում` փնտրում են աշխատանք: Հերթագրվելու և նախնական տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգել մարզպետի ընդունարան` (0 237) 2-37-16:
փնտրում եք աշխատանք ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ մարզում
Գեղարքունիքի մարզում աշխատանք գտնելու համար, որպես առաջին քայլ` կարող եք դիմել զբաղվածության պետական կենտրոններ`

Սևան - Նաիրյան 164
(0261) 2-53-13; 2-53-70

Գավառ - Գրիգոր Լուսավորչի 10
(0264) 6-26-14; 6-26-54
Նույն հասցեում գործում է նաև Վանաձորի աշխատանքի ակումբը
Հեռախոս` (0264) 2-28-82

Մարտունի - Մյասնիկյանի փող., քաղաքապետարանի շենք
(0262) 4-29-60

Վարդենիս - Ռոմանի 98
(069) 2-29-54

Զբաղվածության կենտրոններից բացի, կարող եք այլ լուծումներ փնտրել աշխատանք գնտելու համար:

1. Աշխատանք ձեռք բերելու աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Գեղարքունիքի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Գավառ, Սարուխան - Տիգրան Արզաքանցյան, հեռախոս` (374-10) 513 228
Սևան, Վարդենիս - Հրանտ Մադաթյան, հեռախոս` (374-10) 513 264
Մարտունի - Հակոբ Ռաֆիկի Հակոբյան, հեռախոս` (374-10) 513 263

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Գեղարքունիքի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Գեղարքունիքի մարզպետի մոտ աշխտանք ստանալու միջնորդության հարցով ընդունելության համար նախապես կարող եք զանգահարել (0264)2-10-45 համարով` պարզաբանումներ ստանալու համար:
 փնտրում եք աշխատանք ԿՈՏԱՅՔԻ մարզում
Կոտայքի մարզում աշխատանք գտնելու համար կարող եք դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ`

Հրազդան - Հրազդան, Կենտրոն թիվ 6 մանկապարտեզ
(0223) 6-27-01; 2-18-35; 2-73-76
Նույն հասցեում գործում է Հրազդանի աշխատանքի ակումբը:
Հեռախոս` (0223) 2-18-35

Աբովյան - Բարեկամության 1
(0222) 2-03-15; 2-44-59
Նույն հասցեում գործում է նաև Վանաձորի աշխատանքի ակումբը:
Հեռախոս` (0222) 2-44-59

Չարենցավան - ք.Չարենցավան, 4-րդ թաղ., 18 շենք
(0226) 4-20-03; 4-26-81
Նույն հասցեում գործում է Չարենցավանի աշխատանքի ակումբը:

Եղվարդ - Երևանյան 1
(0224) 2-37-61; 2-25-54

Զբաղվածության կենտրոններում աշխատանք փնտրելու զուգահեռ` կարող եք փորձել նաև այլ տարբերակներ, մասնավորապես`

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Կոտայքի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Աբովյան - Գագիկ Կոլյայի Ծառուկյան, հեռախոս` (374-10) 513 205
Մելիք Մանուկյան, հեռախոս` (374-10) 513 237
Հրազդան, Ծաղկաձոր, Բջնի - Մխիթար Ջանշիկի Հարությունյան, հեռախոս` (374-10) 513 229
Եղվարդ, Չարենցավան - Ռոբերտ Թովմասյան, հեռախոս` (374-10) 513 450

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Կոտայքի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Կոտայքի մարզպետը քաղաքացիների հետ հանդիպում է ինչպես մարզկենտրոն Հրազդանում, այնպես էլ Աբովյան, Չարենցավան և Եղվարդ քաղաքներում: Սովորաբար հանդիպումները լինում են շաբաթ օրերին` առավոտյան ժամը 10-ից: Նախապես ճշտելու և ընդունելության համար պայմանավորվելու համար կարող եք զանգահարել հանդիպումների համակարգողներին հետևյալ հեռախոսահամարներով` Աբովյանում հանդիպման համար` (0222) 2-13-53, Հրազդանում` (0223) 2-57-14, Չարենցավանում` (091) 50-22-82, Եղվարդում` (024) 2-23-00, կամ մարզպետի ընդունարան` (0223) 2-36-63:
փնտրում եք աշխատանք ՍՅՈՒՆԻՔԻ մարզում
Սյունիքի մարզում աշխատանք գտնելու համար գերադասելի է նախ դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ`

Սիսիան - Սիսակյան 41
(02830) 26-63

Գորիս- Մ.Մաշտոցի 3
(0284) 2-61-75; 2-11-66
Նույն հասցեում գործում է նաև Գորիսի աշխատանքի ակումբը
Հեռախոս` (0284) 2-11-66

Կապան - Լեռնագործների 4
(0285) 2-49-33; 2-28-27

Մեղրի - Զ.Անդրանիկի 2
(0286) 4-28-61

Եթե զբաղվածության կենտրոններում չստանաք Ձեր խնդրի լուծումը` աշխատանք փնտրելու համար կարող եք ընտրել այլ ճանապարհ:

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Սյունիքի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Գորիս, Սիսիան - Ալեքսանդր Սարգսյան, հեռախոս` (374-10) 513 227
Կապան, Մեղրի, Քաջարան - Վահե Հակոբյան, հեռախոս` (374-10) 513 464

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Սյունիքի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Սյունիքի մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է ամեն ամսվա վերջին երկուշաբթի օրերին, ժամը 15-ից: Նախապես կարող եք զանգահարել (0285)2-85-16 համարով` պարզաբանումներ ստանալու կամ հերթագրվելու համար:

փնտրում եք աշխատանք ՎԱՅՈՑ ՁՈՐԻ մարզում

Վայոց ձորի մարզում կարող եք դիմել զբաղվածության պետական ծառայության համապատասխան գրասենյակ`

Եղեգնաձոր - Շահումյան 5
(0281) 2-26-52; 2-21-52

Վայք - Շահումյան 14
(0282) 2-26-61

Ջերմուկ - Մյասնիկյան 8
(0287) 2-13-75; 2-13-74

Բացի զբաղվածության կենտրոններից, կարող եք փորձել նաև այլ հնարավորություններ:

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Վայոց Ձորի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորի անունն ու հեռախոսահամարը կարող եք գտնել ստորև`

Վայոց ձորի մարզն ամբողջությամբ - Սամվել Սարգսյան, հեռախոս` (374-10) 513 298

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Վայոց Ձորի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Վայոց Ձորի մարզպետը քաղաքացիներին տարբեր հարցերով ընդունում է ամսվա երկրորդ ուրբաթ օրերին, ժամը 14-ից: Հերթագրվելու համար պետք է նախօրոք ներկայանալ 3 օր առաջ, անձնագրով: Նախապես կարող եք զանգահարել (0281) 2-25-22 համարով` պարզաբանումներ ստանալու համար:
փնտրում եք աշխատանք ՏԱՎՈՒՇԻ մարզում
Տավուշի մարզում աշխատանք գտնելու համար առաջին հերթին կարող եք դիմել զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ`

Դիլիջան - Մյասնիկյան 66
(0268) 2-30-37; 2-30-38
Նույն հասցեում գործում է նաև Դիլիջանի աշխատանքի ակումբը:

Իջևան - Վասիլյան 2
(0263) 3-15-67; 3-11-39
Նույն հասցեում գործում է նաև Իջևանի աշխատանքի ակումբը
Հեռախոս (0263) 3-11-39

Նոյեմբերյան - Երևանյան փ. 4 շ. քաղաքապետարան
(0266) 2-28-85; 2-27-87

Բերդ - Լևոն Բեկի 5
(0267) 2-34-17
Նույն հասցեում գործում է նաև Բերդի աշխատանքի ակումբը:

Բացի զբաղվածության կենտրոններ դիմելուց, կարող եք դիմել նաև այլ միջոցների:

1. Աջակցության համար դիմեք Ձեր պատգամավորին: Տավուշի մարզից ընտրված Ազգային ժողովի պատգավորների անուններն ու հեռախոսահամարները կարող եք գտնել ստորև.

Նոյեմբերյան - Միքայել Վարդանյան, հեռախոս` (374-10) 513 285
Դիլիջան, Իջևան, Բերդ - Հակոբ Գառնիկի Հակոբյան - (374-10) 513 652

2. Աշխատանքի տեղավորվելու միջնորդության հարցով աջակցության համար կարող եք դիմել նաև Տավուշի մարզպետին, կամ տեղական կառավարման մարմինների ղեկավարներին: Տավուշի մարզպետը քաղաքացիներին հանդիպում է հինգշաբթի օրերին, ամեն անգամ` մարզի տարբեր քաղաքներում: Հանդիպումների համար նախապես պայմանավորվելու և պարզաբանումների համար կարող եք զանգահարել (0263) 3-23-56 համարով:






ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ,ՈՐ ՎԱԽԸ ԿԱՆԳՆԵՑՆԻ ՁԵԶ:

 Վախը մարդու ամենակարևոր զգացմունքներից մեկն է:վախը կարելի է բաժանել 2 մասի` իրավիճակային և անձային :Իրավիճակային վախը առաջանում է անսովոր ,ծայրահեղ վտանգավոր իրադրությունում,օրինակ`բնական աղետ,շան հարձակում,խմբում խուճապի ժամանակ և այլն:Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով,օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ:
Երբեմն, երբ ինչ-որ նոր բան ես որոշում անել, որը հեշտ չէ և փորձ չունես, սկզբում սկսում ես վախենալ և անհանգիստ ես լինում, քանի որ ներքուստ վստահ չես, որ քո մոտ ամեն ինչ կստացվի: Հետո, երբ սկսում ես գործել և ինչ-որ քայլեր ես անում, վախը կամաց-կամաց սկսում է հեռանալ և ավելի վստահ ես դառնում: Իսկ երբ հասնում ես քո նպատակին, վախը լիովին անցնում է և դա դառնում է քոնը: Երբ անցնում ես այդ սահմանը, դու ևս մեկ քայլ աճում ես: Գործի սկզբում վախը նորմալ է: Վախենում են բոլորը, բայց ՄԻ ԹՈՂԵՔ, ՈՐ ՎԱԽԸ ԿԱՆԳՆԵՑՆԻ ՁԵԶ:

Մարտի 8



Այսօր կանանց միջազգային օրն է: Մարտի 8-ը ընդունված է համարել կանանց քաղաքացիական և սոցիալական իրավունքների համար պայքարի օր։ Հայաստանում այս տոնը նշվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության առաջին տարիներին։ 1996-ից չեղյալ է համարվել, և փոխարենը ընդունվել է ապրիլի 7-ը՝ որպես Մայրության և գեղեցկության տոն։ Ավելի ուշ` 2001թ.-ին Մարտի 8-ը վերականգնվեց մեր տոնացույցում։ Այժմ Հայաստանում նշվում է և' Մարտի 8-ը, և' Ապրիլի 7-ը, իսկ այս տոների միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է անվանել կանանց միամսյակ։

Դուք աշխատանք եք փնտրում,իսկ Հաջողությունը ձեզ է սպասում...

“Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է”, – կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 3 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:Իհարկե  ոչ!!!
Ցանկանու՞մ եք հասնել հաջողության,Սկսեք մարդկանց հետ շփումից:
 Կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում այլ մարդկանց հետ, շատ դեպքերում կորոշվի այն, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում: Հավատացեք, ընդհանուր առմամբ, վերջում ամեն ինչ բերվում է մարդկային շփման: Կարողանալ հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ` դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք հասնել հաջողության:
  մի քանի խորհուրդ մեր ընթերցողներին`
1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով:Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: 
2. Մի շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան:Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով ուղղակի կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը:
 3. Երբեք մի քննադատեք ուրիշներին: Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: 
 4. Ճիշտ վերաբերվեք քննադատությանը: Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և “պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար:
 5. Մի բողոքեք: Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել:
 

11 խորհուրդ Բիլլ Գեյթսի փորձից

Բիլլ Գեյթսը խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ինքնահաստատվելու ձգտում ունեն 

1.Կյանքն անարդար է – հաշտվեք դրա հետ!
2.Աշխարհին չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը: Կյանքը ձեզանից պահանջում է ինչ-որ հաջողությունների հասնել մինչ այն, երբ դուք ձեզ վստահ կզգաք:
3.Դուք չեք ստանա տարեկան 60 հազար դոլլար, երբ ավարտեք դպրոցը: Չեք դառնա ընկերության նախագահ և չեք ունենա շքեղ մեքենա` անձնական վարորդով: Այդ ամենը դուք պետք է վաստակեք:
4.Ձեզ թվում է ուսուցիչը շատ պահանջկո՞տ է: Համբերեք, երբ ղեկավար կդառնաք ինքներդ: 
5.Համբուրգեր վաճառելը ձեր արժանապատվությունից ցածր չէ: Ձեր նախնիները ուրիշ բառ կօգտագործեին այդպիսի աշխատանքի համար – լավ հնարավորություն:
6.Մի շտապեք ամեն մի անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Պետք չէ բողոքել, սովորեք ձեր սխալների վրա:
7.Մինչև ձեր ծնվելը, ձեր ծնողները այդքան անհետաքրքիր ու միապաղաղ մարդիկ չէին, ինչպիսին նրանք հիմա են ձեզ թվում: Նրանք այդպիսին են դարձել, աշխատելով ձեր անհոգ մանկության համար, լվանալով ձեր շորերը և լսելով ձեր անվերջ խոսակցությունները այն մասին, թե ինչ լավն եք դուք: Այդ պատճառով, մինչև “աշխարհը փրկել” ձեր ծնողների սերնդից, փորձեք սկզբի համար կարգի բերել ձեր սենյակը:
8.Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ: Որոշ դպրոցներում չեն դնում ցածր գնահատականներ և տալիս են այնքան հնարավորություն, որքան պահանջվում է ճիշտ պատասխանի համար: Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական կյանքի հետ:  
9.Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդներ այնտեղ չկան և շատ քիչ գործատուներ են հետաքրքրված ձեզ աշխատանք գտնելու հարցում: Ամեն ինչի պետք է հասնել ինքնուրույն:
10.Հեռուստատեսությունը – դա իրական կյանքը ՉԷ: Իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում աշխատել` սրճարաններում նստելու փոխարեն:
11.Լավ հարաբերություններ պահեք “ակնոցավոր-խելոքների” հետ: Շատ հավանական է, որ նրանցից մեկը կդառնա ձեր ղեկավարը:

կրեատիվ Տուն կրեատիվ համակարգ

Վաղուց աշխարհում գոյություն ունի ավտոմատացման համակարգ, սակայն նոր սերունդն իր հետ բերեց նոր անվտանգ ու հեռակառավարվող համակարգ:
 Այսօր բնակարանները,օֆիսները,ավտոտնակները... կարող են կառավարել աշխարհի ցանկացաց կետից ինտերնետի և բջջայինների միջոցով:



1.կարգավորվում է` լույսը, ձայնը ըստ տրամադրության 
2. տնային ջերմաստիճանի կարգավորում 
3. ջրի թափվելու անվտանգություն (անջատվում է ջուրը) 
4. բնակարանային անվտանգության համակարգ 
5. հոսանքի խնայողություն 
6. Վարագույրները  բացում և փակում է ըստ հրամանի
7. հիշողության համակարգ 
8. Եթե դուք տանը չեք ,համակարգը ձեզ տեղեկացնում է ձեր բնակարանում առաջացաց ցանկացաց փոփոխության ժամանակ:
9.Համակարգը նաև շատ բարի է:Ընդունում է ձեր հյուրերին, և պատրաստում է սնունդը:
Կյանքը Առաջ է ընդանում պետք է քայլել կյանքի հետ համընթաց:

հաջողության 10 գաղտնիքներ

Բոլոր մարդիկ ունեն նպատակներ և երազանքներ: Մենք բոլորս ձգտում ենք ինչ-որ բանի: Սակայն ստացվում է այնպես, որ նպատակների իրագործման և երազանքների իրականացման ճանապարհին հանդիպում են դժվարություններ և անկանխատեսելի իրավիճակներ: Այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել` իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Եվ մարդկանց մեծ մասը հանձնվում է: Նրանք ուղղակի թողնում են ամեն ինչ:


1. Մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, երբեք չեն էլ փորձում ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից:

2. Կրթությունը դա այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչը սովորում ենք ինքներս: Շատ հավանական է, որ 30 տարի հետո դուք կմոռանաք այն ամենը, ինչը սովորեցրել են ձեզ դպրոցում: Բայց այն, ինչին հասել եք ինքներդ, կոչվում է փորձ և կմնա ձեզ հետ ընդմիշտ:

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես, ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մեր երևակայության շնորհիվ:

4. Ստեղծարարության գաղտնիքը կայանում է սեփական ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը ունի ոգեշնչման իր աղբյուրները: Ոմանց ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողությունները, մյուսներին նոր մտքերը կամ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությունը: Բայց այն, ինչը ձեր ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, պետք է պահպանել այլ աչքերից: Երբ ձեզ նայում է ողջ աշխարհը, ձեր մտքերը պետք է առանձնահատուկ լինեն:

5. Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել:

6. Ապրելու երկու ճանապարհ կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում կամ կարող եք ապրել այնպես, կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է հանդիսանում: Հրաշքներին հավատալը ոգեշնչում է մեզ և լցնում մեր կյանքը դրական էներգիայով: Ամենապարզ և հասարակ բաներում հրաշքներ տեսնելու ունակությունը թույլ է տալիս վայելել կյանքը և երջանիկ լինել այն ամենի համար, ինչ արդեն կա: Միևնույն ժամանակ, եթե ապրեք այնպես, կարծես ոչ մի բան այս աշխարհում հրաշք չէ, ապա կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք և ոչ մի բան չի կարող կանգնեցնել ձեզ: Միաժամանակ երկու ձևով էլ ապրելու դեպքում ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:

7. Երբ ես դիտարկում եմ ինձ և մտածելու իմ եղանակը, գալիս եմ եզրակացության, որ երևակայությունն իմ համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան աբստրակտ մտածելակերպի ցանկացած դրսևորում: Շատ կարևոր է երազել այն մասին, ինչին դուք կարող եք հասնել կյանքում: Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ թափառել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կուզենայիք ապրել:

8. Որպեսզի դառնաք գառների հոտի կատարյալ անդամ, պետք է առաջին հերթին գառ լինեք: Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար, ապա պետք է սկսեք բիզնեսով զբաղվել հենց հիմա: Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից` դա ձեզ ոչնչի չի բերի: Սա ճշմարիտ է կյանքի բոլոր ոլորտների համար: Հաղթելու համար նախ պետք է սկսել խաղալ:

9. Պետք է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո, պետք է սկսել խաղալ բոլորից լավ:

Սովորեք խաղի կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պա՞րզ է չէ: Ինչպես ամեն մի հանճարեղ բան:

10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունը պատահական չէ տրված մարդուն: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Որպեսզի գտնեք լուծումներ, հարցեր տվեք ձեզ և այլ մարդկանց: Դա հնարավորություն կտա ձեզ սովորել նորը և շարժվել առաջ:

Ջրի գաղտնիքները


Բոլորը ամեն առավոտյան լվացվում են , խմում են ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս և այլն:
Բայց այս ամենի հետ միասին շատ քչերը գիտեն այն փաստի մասին, որ ջուրը ամենազարմանալի նյութն է բնության մեջ:
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, որ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին:
Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:
Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:
Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:
Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:
 Ջուրը պինդ վիճակում ունի 900 կգ/մ^3 խտությունիսկ հեղուկ վիճակում 1000 կգ/մ^3:
 Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա  գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով  օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով:

10 փաստ երազների մասին

 Երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք: Երազներում հաճախ տեսնում ենք անծանոթ մարդկանց, որոնք որոշակաի դերեր են խաղում: Իրականում նրանք բոլորը գոյություն ունեն: Մեր ենթագիտակցությունը հիշում է բոլոր մարդկանց, որոնց մենք երբևէ տեսել ենք: Օրինակ` այսօր տեսած երազի մարդասպանը կարող է այն վարորդը լինել, որին Դուք տեսել եք, երբ չորս տարեկանում մայրիկի հետ գնում էիք հյուր: Եվ քանի որ ամեն օր մենք տեսնում ենք հազարավոր դեմքեր, մեր երևակայությունը դրանք հորինելու կարիք չունի, նա ուղղակի վերցնում է արդեն գոյություն ունեցող կերպարների: 

 1. Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում: Ոչ կույր մարդկանց 12% տեսնում է միայն սև ու սպիտակ երազներ: Մնացած մարդիկ տեսնում են գունավոր երազներ: Բացի այդ, մարդիկ սովորաբար միմյանց նման իրավիճակներ են տեսնում /դեպքեր դպրոցում, հետապնդման մեջ լինել, վազել, ընկնել, կենդանի մարդուն մահացած տեսնելը, վթարներ, սեքսուալ բնույթի երազներ և այլն/: Մինչև այժմ դժվար է ասել` արդյոք <ծանր> երազները /դաժանություն, մահ և այլն/ ավելի շատ գունավոր երազներ տեսնող մարդու էմոցիոնալ դաշտի վրա են ազդում, թե սև ու սպիտակ երազներ տեսնող մարդկանց:
2. Երազները ունեն ոչ ակնհայտ իմաստ: Երազները խոսում են սիմվոլների օգնությամբ:
Դրանք նման են բանաստեղծության, որտեղ, օրինակ, մրջյունը նշանակում է շատ աշխատասեր մարդ: Մենք երբեք չենք համեմատում նույնը նույնով. <Այս գեղեցիկ մայրամուտը նման է գեղեցիկ մայրամուտի>: Այնպես էլ երազները երբեք նույնը նույնով չեն արտահայտում: Փնտրեք սիմվոլների մեկնաբանման Ձեր անձնական տարբերակը: 
3. Արտաքին աշխարհի ազդեցությունը երազի վրա: Այս երևույթի հետ շատերս առնչվել ենք, երբ իրական աշխարհի ազդակները, ձայները կամ շարժումները տեղափոխվում են երազի մեջ: Օրինակ, երբ դուք ծարավ եք, ապա շատ հնարավոր է, որ երազում նույնպես ծարավ լինեք կամ ջուր խմեք:
4. Երազ տեսնելիս մարդը պարալիզվում է: Սրա ամենատրամաբանական բացատրությունն այն է, որ ուղեղը պաշտպանում է մարմինը վնասվածքներից, որպեսզի երազում տեղի ունեցող շարժումները մարդը չկատարի նաև իրական աշխարհում և չվնասի իրեն:
  5. Մղձավանջներ: Մղձավանջներ տեսնելու պատճառներից մեկը ենթագիտակցության
ազդակներն են մարդուն` գոյություն ունեցող /գուցե թաքնված/ խնդիրների մասին զգուշացնելու
համար: 
 6. Խռմփացնելիս մարդը երազ չի տեսնում:
 7. Երեխաները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկանը: Իսկ 3-8 տարեկանում երեխաները ավելի շատ մղձավանջներ են տեսնում, քան հասուն մարդիկ:
8. Տղամարդիկ ավելի հակված են երազներ տեսնել այլ տղամարդկանց մասին, 
 9.կանայք երազներում տեսնում են հավասարապես և’ կանանց, և’ տղամարդկանց:
 10.Երազների տևական բացակայության ռեկորդը 18 օր, 21 ժամ, 40 րոպե է: Ռեկորդակիրը այդ ընթացքում բողոքել է տեսողության վատացումից, խոսքի հետ կապված խնդիրներից, կոնցենտրացիայից և հիշողությունից, ինչպես նաև պարբերաբար հալուցինացիաներ է ունեցել:

10 օգտակար խորհուրդներ բիզնեսմեններին

Իրոք հարուստ մարդ դառնալու համար անհրաժեշտ է մտածել որպես միլիարդատեր:Ինչպես վերաբերվել փողին, աշխատանքին, տարբեր մտահաղացումներին և կյանքին ընդհանրապես?


1. “Լավագույն ընկերը նա է, ով կարող է օգնել ինձ դրսևորվել լավագույն կողմից”
2. “Ամբողջությամբ ծառայությանը նվիրված բիզնեսը երբեք չի մտահոգվի շահույթի համար: Այն կլինի ահռելի”
3. “Շուկայում չի լինում շատ լավ արտադրանք, բայց լինում է  շատ վատ”
4. “Իդեալիստը նա է, ով օգնում է մյուսներին հաջողության հասնել”
5. “Կյանքում հաջողության հասնելով մենք ծանոթանում ենք մեր հնարավորությունների սահմաններին”
6. Պատրաստակամությունը հաջողության գլխավոր գաղտնիքն է:
7. Մրցակցությունը բիզնեսի սուր ծայրն է, որը միշտ կրճատում է ծախսերը:
8. Մի փնտրիր որտեղ ես վրիպել, փնտրիր նոր միջոցներ:
9. Ոգևորությունը բարձրացնում է ձեր հույսերը մինչև աստղերը ինչպես մակարդի վրա:
10. Ոգևորությունը դա ձեր աչքերի փայլն է, ձեր քայլվածքի անկաշկանդությունը, ձեր ձեռքերի երկաթե բռնվածքը: Ձեր կամքի անհաղթահարելի իմպուլսը և գաղափարներ իրագործելու էներգիան:

ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ 10 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 10 մասնագիտությունները, որոնք, ըստ. մեր  հետազոտությունների արդյունքի, աշխարհում կունենան մեծ պահանջարկ
 
1. Ինժեներ: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս բնագավառի մասնագետների պակաս այժմ արդեն իսկ նկատվում է: Երկրների զարգացմանը զուգընթաց, զարգանում է նաեւ նրանց արդյունաբերությունը եւ շինարարությունը: 5 տարի անց այժմ աշխատող ինժեներների մեծամասնությունը կգնա թոշակի, իսկ նրանց տեղը լրացնելու հայտ են ներկայացրել շատ քիչ քանակության ուսանողներ: Շինարարական տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է մեծ քանակությամբ ինժեներական կրթության մասնագետներ, որոնք հետագայում կկարողանան ժամանակի հետ զուգընթաց իրականացնել շինարարական աշխատանքներ, որոնք էապես կտարբերվեն նախկիններից՝ իրենց մեջ կրելով նորագույն տեխնոլոգիաներ:

2.
Սպասարկման ոլորտի մասնագետներ: Հաշվի առնելով տուրիզմի զարգացումը, զվարճանքի եւ ժամանցի վայրերի հանդեպ մարդկանց աճող հետաքրքրությունը, այդ ոլորտի սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար գնալով աճում է համապատասխան մասնագետների պահանջարկը: Պահանջվում են, ովքեր քաջատեղյակ են տվյալ տեղանքին եւ կարող են օգնել զբոսաշրջիկներին անցկացնել իրենց հանգիստը ըստ նախապես պլանավորված ժամանակացույցի: Սպասարկման ոլորտի մասնագետների թվին են պատկանում նաեւ բազմազան միջոցառումների` հարսանեկան արարողությունների, բանկետների, համերգների կազմակերպիչները:

3. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ: 21-րդ դարը նոր տեխնելեգիաների դար է: Մեր ժամանակներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների պահանջարկը գերազանցում է մնացած բոլոր մասնագետների պահանջարկին: Կազմակերպություններում պահանջվում են խելացի սիստեմային ադմինիստրատորներ, բայց ցավոք այժմ համալսարաններում, որտեղ ուսում է ստանում ծրագրավորողը, հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կբավարարեն շուկայի պահանջը: Պատճառը պարզ է. ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ: Շատ ընկերություններ այժմ կարիք ունեն սեփական սպեցիֆիկ ծրագրային ապահովման, նոր ծրագրերի, որոնք հնարավորություն կընձեռեն ապահով պահպանել ինֆորմացիան եւ ապահով կիրառել այն ներքին համացանցում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետները ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:

4. Բժիշկներ: Վերջին ժամանակներում պահանջարկ են վայելում բժիշկները: Հատկապես նեղ մասնագիտական ուղղվածության բժիշկները: Բժշկական կենտրոնները առաջարկում են հիանալի պայմաններ տվյալ ոլորտի մասնագետներին: Աշխատավարձից բացի, նրանց առաջարկվում են նաեւ կոմունալ ծախսերի, փորձի փոխանակման համար արտասահմանյան ուղեւորությունների վճարները:

5.Էկոլոգներ: Մեքենաների քանակը տարեկան ավելանում է մի քանի հարյուր միլիոնով: Աշխարհում էկոլոգիայի վատթարացման հետեւանքով Էկոլոգի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի: Զարգացած երկրներում արդեն կիրառվում է շինարարական աղբի վերամշակում եւ դրա կիրառումը նոր շինարարության մեջ: Երկրի կամ տվյալ քաղաքի համար Էկոլոգիական քաղաքականության մշակումը:

6. Քիմիկոսներ: Առաջին հայացքից թվում է, թե քիմիկոսի մասնագիտությունը աշխարհում այդքան էլ պահանջված չէ, բայց դա միայն առաջին հայացքից: 21-րդ դարի գլխավոր խնդիրը էներգետիկ խնդիրն է: Նավթի եւ գազի պաշարները սպառվում են, նրանց փոխարինող էկոլոգիապես մաքուր էնէրգամատակարարների ՕԳԳ-ն բավականին ցածր է: Այդ իսկ պատճառով գիտնականները հիմա զբաղված են նոր էներգիայի աղբյուրների հայտնաբերմամբ:

7. Հոգեբաններ եւ անձնական խորհրդատուներ: Կարելի է նաեւ նրանց դասել բժիշկների շարքին, սակայն այսօր մարդկանց հոգեբանական խնդիրները համարվում են առաջնային: Հոգեբանի կարիք են ունենում ոչ միայն կլինիկաների հաճախորդները, այլեւ շատ ընտանիքներ:

8. Մարկետոլոգներ: Արտադրողները այսօր առաջարկում են տարբեր տեսակի ապրանքներ, որոնցից շատերը պահանջարկ չունեն: Իսկ այն ապրանքները, որոնք առաջ մեծ պահանջարկ ունեին, այժմ կորցրել են իրենց սպառման դաշտը: Մարկետոլոգի հիմնական խնդիրն է հետազոտել շուկան, պարզել՝ ինչ ապրանքների պահանջարկ կլինի որոշակի ժամանակ անց:

9. PR մասնագետներ: Այս ոլորտի մասնագետների բարձր պահանջարկը պայմանավորված է հետեւյալով. նույնիսկ եթե ուսանողին հաջողվել է բարեհաջող ավարտել բուհը, դա չի երաշխավորում մասնագետի կայացումը: PR մասնագետներից օգտվում են քաղաքական գործիչները՝ ընկերությունները, որոնք պահանջում են նման մասնագետներ իրենց արտադրանքը կամ ծառայությունը հնարավորինս հայտնի դարձնելու համար:

10. Նանոտեխնոլոգիաների մասնագետներ: Նանոտեխնոլոգիաները համարվում են ներկայում գործող եւ ապագային միտված հիմնական տեխնոլոգիաները: Նրանց զարգացումն է դրված շատ երկրների տնտեսության մեջ՝ որպես հիմնական ուղի:

Հ.Գ. Մեծ մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը ասել է: «Դուք կհասնեք հաջողության եթե աշխատեք ոչ թե գումարի, այլ նրա համար, որպեսզի լավ կատարեք ձեր աշխատանքը: Պետք չէ անհանգստանալ գումարի համար: Ուղղակի իրականացրեք այն, ինչ դուք կարողանում եք ամենից լավ անել, իսկ գումարը կգա ինքնըստինքյան»: