Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Շոու-բիզնեսում «եղեռն է տեղի ունենում»

«Եղեռն է տեղի ունենում»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը` անդրադառնալով մերօրյա շրջանառվող երաժշտությանն և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

«Երգարվեստը շատ մեծ ուժ է: Այսօր կան երգիչ-երգչուհիներ, ովքեր հայտնվել են շոու-բիզնեսում և նույնիսկ փորձում են օպերայի բեմն աղտոտել: Նրանք իրենց կլկլոցներով այնքան վտանգավոր չեն, որքան այդ մարդկանց հովանավորողները»,- նշեց Լ. Սարիբեկյանը, հավելելով, որ կան շատ շնորհաշատ երիտարսադ երգիչներ, ովքեր, չունենալով հովանավորներ, մնում են ստվերում, իսկ այսօր տարբեր միջոցառումներին երգում են «վերևից որոշված» երգիչ-երգչուհիներ:

«Այսօր մենք երիտասարդության մեջքն ենք կոտրում»,- ընդգծեց երգչուհին:

Լեյլա Սարիբեկյանը խոսեց նաև ֆոնոգրամայով «երգող» երգիչներից` առանց անուններ հնչեցնելու, ովքեր «մարդկանց խաբում են և համալիր են լցնում` «կենդանի» նվագակցությամբ»:

Երգչուհին նաև հիշեցրեց, որ կա ՀՀ մշակույթի նախարարի հրամանը` ֆոնոգրամայով չերգելու վերաբերյալ, կա նաև ՀՀ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի հրամանը` դարձյալ ֆոնոգրամայով երգելն արգելելու վերաբերյալ, սակայն, ըստ Սարիբեկյանի, որոշ երգիչ-երգչուհիներ շարունակում են երգել ֆոնոգրամայով` անգամ ՀՀ մշակույթի նախարարի ներկայությամբ:
 


Комментариев нет: