Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Շոու-բիզնեսում «եղեռն է տեղի ունենում»

«Եղեռն է տեղի ունենում»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգչուհի Լեյլա Սարիբեկյանը` անդրադառնալով մերօրյա շրջանառվող երաժշտությանն և շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

«Երգարվեստը շատ մեծ ուժ է: Այսօր կան երգիչ-երգչուհիներ, ովքեր հայտնվել են շոու-բիզնեսում և նույնիսկ փորձում են օպերայի բեմն աղտոտել: Նրանք իրենց կլկլոցներով այնքան վտանգավոր չեն, որքան այդ մարդկանց հովանավորողները»,- նշեց Լ. Սարիբեկյանը, հավելելով, որ կան շատ շնորհաշատ երիտարսադ երգիչներ, ովքեր, չունենալով հովանավորներ, մնում են ստվերում, իսկ այսօր տարբեր միջոցառումներին երգում են «վերևից որոշված» երգիչ-երգչուհիներ:

«Այսօր մենք երիտասարդության մեջքն ենք կոտրում»,- ընդգծեց երգչուհին:

Լեյլա Սարիբեկյանը խոսեց նաև ֆոնոգրամայով «երգող» երգիչներից` առանց անուններ հնչեցնելու, ովքեր «մարդկանց խաբում են և համալիր են լցնում` «կենդանի» նվագակցությամբ»:

Երգչուհին նաև հիշեցրեց, որ կա ՀՀ մշակույթի նախարարի հրամանը` ֆոնոգրամայով չերգելու վերաբերյալ, կա նաև ՀՀ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի հրամանը` դարձյալ ֆոնոգրամայով երգելն արգելելու վերաբերյալ, սակայն, ըստ Սարիբեկյանի, որոշ երգիչ-երգչուհիներ շարունակում են երգել ֆոնոգրամայով` անգամ ՀՀ մշակույթի նախարարի ներկայությամբ:
 


Ժամանակի կառավարում


 Ես չունեմ ժամանակ, ես դեռ շատ ժամանակ ունեմ: Այդ և նման արտահայտություններ  մենք հաճախ ենք լսում:

                                          

Ժամանակն այսօր համարվում է ամենաթանկ ռեսուրսներից մեկը, իսկ ժամանակի կառավարումը` արդյունավետ մարդկանց կարևորագույն ունակություններից մեկը: Մարդու բնավորությունը սովորույթների հավաքածու է, և սովորույթներն ունեն ահռելի նշանակություն մեր կյանքում:
Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ չեն կարող իրականացնել այն ամենը, ինչ պլանավորում են, այն է, որ թույլ են տալիս ժամանակի թշնամիներին գողանալ իրենց թանկագին ժամերն ու րոպեները: 

  1. Ինչպե՞ս ձևավորել ժամանակի կառավարման սովորույթ,
  2. ինչպե՞ս ծախսել ժամանակը,
  3. ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ:  

1.Ինչ է ժամանակի կառավարումը?

Ժամանակի կառավարումը կառավարման նոր մոտեցում է, որը կոչված է ուսումնասիրելու ժամանակի արդյունավետ օգտագործման ուղիները ` ժամանակի ծախսման պլանավորումը, կարգավորումը, կազմակերպումն ու վերահսկումը:
Ժամանակի կառավարումը մի հմտություն է, որն անհրաժեշտ է աշխատանքների ճիշտ պլանավորման, դրանց առաջնայնության որոշման համար:
2.Ժամանակի վատնում
Հիմնական պատճառներից մեկը, որ մարդիկ չեն կարող իրականացնել այն ամենը, ինչ պլանավորում են, այն է, որ թույլ են տալիս ժամանակի թշնամիներին գողանալ իրենց թանկագին ժամերն ու րոպեները:
Հետաձգումները կկրճատեք, եթե նշանակեք ժամկետներ, վերջնաժամկետներ ձեր նպատակների համար: Ամենաանհետաքրքիր գործերը արեք սկզբում:
 Առաջադրանք տալուց կամ ստանալուց փորձեք համոզվել, որ բոլորը հասկացել են, թե ինչ է պահանջվում: եթե գործը ճիշտ չարվի, նորից եք անդրադառնալու դրան:
Ընդհատումներ Պլանավորեք ձեր հանդիպումները` նշանակելով ընդունելության ժամեր կամ անջատեք հեռախոսը, եթե ձեզ անհրաժեշտ է հանգիստ մթնոլորտում աշխատել: Եթե կարողանում եք ճիշտ աշխատել ընդհատումներով, պլանավորեք ձեր աշխատաժամերը այնպես, որ ձեր շրջապատը չազդի ձեր աշխատանքի արդյունավետության վրա:
Պլանավորեք ձեր հանդիպումները և պատրաստվեք դրանց: Իմացեք, ինչ հարցերի եք անդրադառնալու և նույնը ակնկալեք դիմացինից:
3.ինչպե՞ս կառավարել ինքներս մեզ?   Աշխատանքը կատարյալ անել ի հաշիվ այլ առաջնահերթությունների կտանի ժամանակի կորուստի: Մտածեք ինչքանով է այդ կատարելությունը կարևոր ձեր գործի համար: Ծայրահեղ կատարելությունը ժամանակի ոչ իրատեսական օգտագործումն է:
Խառնաշփոթ Եթե ինչ-որ բան չեք գտնում, զգալի ժամանակ եք տրամադրում այն փնտրելու համար: Ամեն ինչի համար տեղ և ամեն ինչ իր տեղում – սա իդեալական տարբերակ է, նույնիսկ աղբարկղը: Մի պահեք ամեն ինչ: Դասակարգեք ձեր թղթերը:
Էներգիայի պակաս Հատկացրեք ժամանակ ձեր առողջությանը` ճիշտ սնվելուն, վարժություններին, քնին, այլապես ձեր աշխատանքը արդյունավետ չի լինի:
Որոշումներ Մշտապես որոշումներ կայացնելը ժամանակ է պահանջում: Սովորեցրեք, որ մարդիկ առաջարկեն լուծումները, ոչ պրոբլեմները: Հարցրեք, ինչպես իրենք կլուծեին պրոբլեմները:
Մերժելու անկարողություն Զանազան պատճառներով մերժելու անկարողությունը տանում է լարվածության, արտաժամյա աշխատանքի, ծանրաբեռնվածության:
Եթե վախենում եք վիրավորել մարդկանց` մերժելով, ապա հիշեք “ոչ” ասելու 4 քայլերը.
Ուշադիր լսեք.
Ասեք “ոչ”, քաղաքավարի և վստահ.
Հիմնավորեք.
Այլընտրանք առաջարկեք: