Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ 10 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 10 մասնագիտությունները, որոնք, ըստ. մեր  հետազոտությունների արդյունքի, աշխարհում կունենան մեծ պահանջարկ
 
1. Ինժեներ: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն այս բնագավառի մասնագետների պակաս այժմ արդեն իսկ նկատվում է: Երկրների զարգացմանը զուգընթաց, զարգանում է նաեւ նրանց արդյունաբերությունը եւ շինարարությունը: 5 տարի անց այժմ աշխատող ինժեներների մեծամասնությունը կգնա թոշակի, իսկ նրանց տեղը լրացնելու հայտ են ներկայացրել շատ քիչ քանակության ուսանողներ: Շինարարական տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է մեծ քանակությամբ ինժեներական կրթության մասնագետներ, որոնք հետագայում կկարողանան ժամանակի հետ զուգընթաց իրականացնել շինարարական աշխատանքներ, որոնք էապես կտարբերվեն նախկիններից՝ իրենց մեջ կրելով նորագույն տեխնոլոգիաներ:

2.
Սպասարկման ոլորտի մասնագետներ: Հաշվի առնելով տուրիզմի զարգացումը, զվարճանքի եւ ժամանցի վայրերի հանդեպ մարդկանց աճող հետաքրքրությունը, այդ ոլորտի սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար գնալով աճում է համապատասխան մասնագետների պահանջարկը: Պահանջվում են, ովքեր քաջատեղյակ են տվյալ տեղանքին եւ կարող են օգնել զբոսաշրջիկներին անցկացնել իրենց հանգիստը ըստ նախապես պլանավորված ժամանակացույցի: Սպասարկման ոլորտի մասնագետների թվին են պատկանում նաեւ բազմազան միջոցառումների` հարսանեկան արարողությունների, բանկետների, համերգների կազմակերպիչները:

3. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ: 21-րդ դարը նոր տեխնելեգիաների դար է: Մեր ժամանակներում ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների պահանջարկը գերազանցում է մնացած բոլոր մասնագետների պահանջարկին: Կազմակերպություններում պահանջվում են խելացի սիստեմային ադմինիստրատորներ, բայց ցավոք այժմ համալսարաններում, որտեղ ուսում է ստանում ծրագրավորողը, հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կբավարարեն շուկայի պահանջը: Պատճառը պարզ է. ինֆորմացիոն տեխնոլոգիաները զարգանում են ժամ առ ժամ: Շատ ընկերություններ այժմ կարիք ունեն սեփական սպեցիֆիկ ծրագրային ապահովման, նոր ծրագրերի, որոնք հնարավորություն կընձեռեն ապահով պահպանել ինֆորմացիան եւ ապահով կիրառել այն ներքին համացանցում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետները ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:

4. Բժիշկներ: Վերջին ժամանակներում պահանջարկ են վայելում բժիշկները: Հատկապես նեղ մասնագիտական ուղղվածության բժիշկները: Բժշկական կենտրոնները առաջարկում են հիանալի պայմաններ տվյալ ոլորտի մասնագետներին: Աշխատավարձից բացի, նրանց առաջարկվում են նաեւ կոմունալ ծախսերի, փորձի փոխանակման համար արտասահմանյան ուղեւորությունների վճարները:

5.Էկոլոգներ: Մեքենաների քանակը տարեկան ավելանում է մի քանի հարյուր միլիոնով: Աշխարհում էկոլոգիայի վատթարացման հետեւանքով Էկոլոգի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի: Զարգացած երկրներում արդեն կիրառվում է շինարարական աղբի վերամշակում եւ դրա կիրառումը նոր շինարարության մեջ: Երկրի կամ տվյալ քաղաքի համար Էկոլոգիական քաղաքականության մշակումը:

6. Քիմիկոսներ: Առաջին հայացքից թվում է, թե քիմիկոսի մասնագիտությունը աշխարհում այդքան էլ պահանջված չէ, բայց դա միայն առաջին հայացքից: 21-րդ դարի գլխավոր խնդիրը էներգետիկ խնդիրն է: Նավթի եւ գազի պաշարները սպառվում են, նրանց փոխարինող էկոլոգիապես մաքուր էնէրգամատակարարների ՕԳԳ-ն բավականին ցածր է: Այդ իսկ պատճառով գիտնականները հիմա զբաղված են նոր էներգիայի աղբյուրների հայտնաբերմամբ:

7. Հոգեբաններ եւ անձնական խորհրդատուներ: Կարելի է նաեւ նրանց դասել բժիշկների շարքին, սակայն այսօր մարդկանց հոգեբանական խնդիրները համարվում են առաջնային: Հոգեբանի կարիք են ունենում ոչ միայն կլինիկաների հաճախորդները, այլեւ շատ ընտանիքներ:

8. Մարկետոլոգներ: Արտադրողները այսօր առաջարկում են տարբեր տեսակի ապրանքներ, որոնցից շատերը պահանջարկ չունեն: Իսկ այն ապրանքները, որոնք առաջ մեծ պահանջարկ ունեին, այժմ կորցրել են իրենց սպառման դաշտը: Մարկետոլոգի հիմնական խնդիրն է հետազոտել շուկան, պարզել՝ ինչ ապրանքների պահանջարկ կլինի որոշակի ժամանակ անց:

9. PR մասնագետներ: Այս ոլորտի մասնագետների բարձր պահանջարկը պայմանավորված է հետեւյալով. նույնիսկ եթե ուսանողին հաջողվել է բարեհաջող ավարտել բուհը, դա չի երաշխավորում մասնագետի կայացումը: PR մասնագետներից օգտվում են քաղաքական գործիչները՝ ընկերությունները, որոնք պահանջում են նման մասնագետներ իրենց արտադրանքը կամ ծառայությունը հնարավորինս հայտնի դարձնելու համար:

10. Նանոտեխնոլոգիաների մասնագետներ: Նանոտեխնոլոգիաները համարվում են ներկայում գործող եւ ապագային միտված հիմնական տեխնոլոգիաները: Նրանց զարգացումն է դրված շատ երկրների տնտեսության մեջ՝ որպես հիմնական ուղի:

Հ.Գ. Մեծ մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը ասել է: «Դուք կհասնեք հաջողության եթե աշխատեք ոչ թե գումարի, այլ նրա համար, որպեսզի լավ կատարեք ձեր աշխատանքը: Պետք չէ անհանգստանալ գումարի համար: Ուղղակի իրականացրեք այն, ինչ դուք կարողանում եք ամենից լավ անել, իսկ գումարը կգա ինքնըստինքյան»:

Комментариев нет: