Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ,ՈՐ ՎԱԽԸ ԿԱՆԳՆԵՑՆԻ ՁԵԶ:

 Վախը մարդու ամենակարևոր զգացմունքներից մեկն է:վախը կարելի է բաժանել 2 մասի` իրավիճակային և անձային :Իրավիճակային վախը առաջանում է անսովոր ,ծայրահեղ վտանգավոր իրադրությունում,օրինակ`բնական աղետ,շան հարձակում,խմբում խուճապի ժամանակ և այլն:Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով,օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ:
Երբեմն, երբ ինչ-որ նոր բան ես որոշում անել, որը հեշտ չէ և փորձ չունես, սկզբում սկսում ես վախենալ և անհանգիստ ես լինում, քանի որ ներքուստ վստահ չես, որ քո մոտ ամեն ինչ կստացվի: Հետո, երբ սկսում ես գործել և ինչ-որ քայլեր ես անում, վախը կամաց-կամաց սկսում է հեռանալ և ավելի վստահ ես դառնում: Իսկ երբ հասնում ես քո նպատակին, վախը լիովին անցնում է և դա դառնում է քոնը: Երբ անցնում ես այդ սահմանը, դու ևս մեկ քայլ աճում ես: Գործի սկզբում վախը նորմալ է: Վախենում են բոլորը, բայց ՄԻ ԹՈՂԵՔ, ՈՐ ՎԱԽԸ ԿԱՆԳՆԵՑՆԻ ՁԵԶ:

Մարտի 8



Այսօր կանանց միջազգային օրն է: Մարտի 8-ը ընդունված է համարել կանանց քաղաքացիական և սոցիալական իրավունքների համար պայքարի օր։ Հայաստանում այս տոնը նշվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության առաջին տարիներին։ 1996-ից չեղյալ է համարվել, և փոխարենը ընդունվել է ապրիլի 7-ը՝ որպես Մայրության և գեղեցկության տոն։ Ավելի ուշ` 2001թ.-ին Մարտի 8-ը վերականգնվեց մեր տոնացույցում։ Այժմ Հայաստանում նշվում է և' Մարտի 8-ը, և' Ապրիլի 7-ը, իսկ այս տոների միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է անվանել կանանց միամսյակ։

Դուք աշխատանք եք փնտրում,իսկ Հաջողությունը ձեզ է սպասում...

“Բարձր աշխատավարձով աշխատանք, որը ես սիրում եմ, դա այն է, ինչ ինձ պետք է”, – կասեն շատերը: Ես նույնպես այդպես էի մտածում 3 տարի առաջ: Բայց հետո գալիս է մի պահ, երբ ամեն ինչ փոխվում է: Սկսում ես հասկանալ, որ դու փոքրիկ մասնիկ ես ինչ-որ խաղում և որ դա ոչինչ է այն բանի համեմատ, ինչին կարող ես հասնել ինքնուրույն: Զգում ես, որ այնքան ուժ ունես, որ կարող ես մեծ բաներ ստեղծել, մեծ հաջողությունների հասնել, բարելավել քո հարազատների և այլ մարդկանց կյանքը: Չես ուզում ողջ կյանքդ անցկացնես միանման, իսկ մահիցդ 2 տարի հետո բացի ընտանիքիցդ քեզ ոչ ոք չհիշի: Ուզում ես ինչ-որ հետք թողնես աշխարհում: Ուզում ես աշխատանքի վայրում կյանքիդ 1/3-ը անցկացնելու փոխարեն ճանապարհորդես, տարբեր երկրներ տեսնես, տարբեր մարդկանց հետ ծանոթանաս, օգնես բոլոր մարդկանց, ովքեր կարիքներ ունեն, այնպես անես, որ բոլորը երջանիկ լինեն: Ուզում ես դու ղեկավարես քո ժամանակը, անես այն, ինչ ճիշտ ես համարում, ստեղծես այն, ինչը կարծում ես մարդկանց օգտակար կլինի: Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է դա անել աշխատավարձով:Իհարկե  ոչ!!!
Ցանկանու՞մ եք հասնել հաջողության,Սկսեք մարդկանց հետ շփումից:
 Կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում այլ մարդկանց հետ, շատ դեպքերում կորոշվի այն, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում: Հավատացեք, ընդհանուր առմամբ, վերջում ամեն ինչ բերվում է մարդկային շփման: Կարողանալ հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ` դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք հասնել հաջողության:
  մի քանի խորհուրդ մեր ընթերցողներին`
1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով:Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: 
2. Մի շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան:Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով ուղղակի կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը:
 3. Երբեք մի քննադատեք ուրիշներին: Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: 
 4. Ճիշտ վերաբերվեք քննադատությանը: Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և “պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար:
 5. Մի բողոքեք: Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել:
 

11 խորհուրդ Բիլլ Գեյթսի փորձից

Բիլլ Գեյթսը խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ինքնահաստատվելու ձգտում ունեն 

1.Կյանքն անարդար է – հաշտվեք դրա հետ!
2.Աշխարհին չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը: Կյանքը ձեզանից պահանջում է ինչ-որ հաջողությունների հասնել մինչ այն, երբ դուք ձեզ վստահ կզգաք:
3.Դուք չեք ստանա տարեկան 60 հազար դոլլար, երբ ավարտեք դպրոցը: Չեք դառնա ընկերության նախագահ և չեք ունենա շքեղ մեքենա` անձնական վարորդով: Այդ ամենը դուք պետք է վաստակեք:
4.Ձեզ թվում է ուսուցիչը շատ պահանջկո՞տ է: Համբերեք, երբ ղեկավար կդառնաք ինքներդ: 
5.Համբուրգեր վաճառելը ձեր արժանապատվությունից ցածր չէ: Ձեր նախնիները ուրիշ բառ կօգտագործեին այդպիսի աշխատանքի համար – լավ հնարավորություն:
6.Մի շտապեք ամեն մի անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Պետք չէ բողոքել, սովորեք ձեր սխալների վրա:
7.Մինչև ձեր ծնվելը, ձեր ծնողները այդքան անհետաքրքիր ու միապաղաղ մարդիկ չէին, ինչպիսին նրանք հիմա են ձեզ թվում: Նրանք այդպիսին են դարձել, աշխատելով ձեր անհոգ մանկության համար, լվանալով ձեր շորերը և լսելով ձեր անվերջ խոսակցությունները այն մասին, թե ինչ լավն եք դուք: Այդ պատճառով, մինչև “աշխարհը փրկել” ձեր ծնողների սերնդից, փորձեք սկզբի համար կարգի բերել ձեր սենյակը:
8.Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ: Որոշ դպրոցներում չեն դնում ցածր գնահատականներ և տալիս են այնքան հնարավորություն, որքան պահանջվում է ճիշտ պատասխանի համար: Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական կյանքի հետ:  
9.Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդներ այնտեղ չկան և շատ քիչ գործատուներ են հետաքրքրված ձեզ աշխատանք գտնելու հարցում: Ամեն ինչի պետք է հասնել ինքնուրույն:
10.Հեռուստատեսությունը – դա իրական կյանքը ՉԷ: Իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում աշխատել` սրճարաններում նստելու փոխարեն:
11.Լավ հարաբերություններ պահեք “ակնոցավոր-խելոքների” հետ: Շատ հավանական է, որ նրանցից մեկը կդառնա ձեր ղեկավարը:

կրեատիվ Տուն կրեատիվ համակարգ

Վաղուց աշխարհում գոյություն ունի ավտոմատացման համակարգ, սակայն նոր սերունդն իր հետ բերեց նոր անվտանգ ու հեռակառավարվող համակարգ:
 Այսօր բնակարանները,օֆիսները,ավտոտնակները... կարող են կառավարել աշխարհի ցանկացաց կետից ինտերնետի և բջջայինների միջոցով:



1.կարգավորվում է` լույսը, ձայնը ըստ տրամադրության 
2. տնային ջերմաստիճանի կարգավորում 
3. ջրի թափվելու անվտանգություն (անջատվում է ջուրը) 
4. բնակարանային անվտանգության համակարգ 
5. հոսանքի խնայողություն 
6. Վարագույրները  բացում և փակում է ըստ հրամանի
7. հիշողության համակարգ 
8. Եթե դուք տանը չեք ,համակարգը ձեզ տեղեկացնում է ձեր բնակարանում առաջացաց ցանկացաց փոփոխության ժամանակ:
9.Համակարգը նաև շատ բարի է:Ընդունում է ձեր հյուրերին, և պատրաստում է սնունդը:
Կյանքը Առաջ է ընդանում պետք է քայլել կյանքի հետ համընթաց:

հաջողության 10 գաղտնիքներ

Բոլոր մարդիկ ունեն նպատակներ և երազանքներ: Մենք բոլորս ձգտում ենք ինչ-որ բանի: Սակայն ստացվում է այնպես, որ նպատակների իրագործման և երազանքների իրականացման ճանապարհին հանդիպում են դժվարություններ և անկանխատեսելի իրավիճակներ: Այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել` իմաստ ունի՞ արդյոք շարունակել: Եվ մարդկանց մեծ մասը հանձնվում է: Նրանք ուղղակի թողնում են ամեն ինչ:


1. Մարդիկ, որոնք երբեք չեն սխալվում, երբեք չեն էլ փորձում ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից:

2. Կրթությունը դա այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչը սովորեցրել են դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչը սովորում ենք ինքներս: Շատ հավանական է, որ 30 տարի հետո դուք կմոռանաք այն ամենը, ինչը սովորեցրել են ձեզ դպրոցում: Բայց այն, ինչին հասել եք ինքներդ, կոչվում է փորձ և կմնա ձեզ հետ ընդմիշտ:

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես, ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մեր երևակայության շնորհիվ:

4. Ստեղծարարության գաղտնիքը կայանում է սեփական ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը ունի ոգեշնչման իր աղբյուրները: Ոմանց ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողությունները, մյուսներին նոր մտքերը կամ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությունը: Բայց այն, ինչը ձեր ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, պետք է պահպանել այլ աչքերից: Երբ ձեզ նայում է ողջ աշխարհը, ձեր մտքերը պետք է առանձնահատուկ լինեն:

5. Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել:

6. Ապրելու երկու ճանապարհ կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում կամ կարող եք ապրել այնպես, կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է հանդիսանում: Հրաշքներին հավատալը ոգեշնչում է մեզ և լցնում մեր կյանքը դրական էներգիայով: Ամենապարզ և հասարակ բաներում հրաշքներ տեսնելու ունակությունը թույլ է տալիս վայելել կյանքը և երջանիկ լինել այն ամենի համար, ինչ արդեն կա: Միևնույն ժամանակ, եթե ապրեք այնպես, կարծես ոչ մի բան այս աշխարհում հրաշք չէ, ապա կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք և ոչ մի բան չի կարող կանգնեցնել ձեզ: Միաժամանակ երկու ձևով էլ ապրելու դեպքում ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:

7. Երբ ես դիտարկում եմ ինձ և մտածելու իմ եղանակը, գալիս եմ եզրակացության, որ երևակայությունն իմ համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան աբստրակտ մտածելակերպի ցանկացած դրսևորում: Շատ կարևոր է երազել այն մասին, ինչին դուք կարող եք հասնել կյանքում: Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ թափառել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կուզենայիք ապրել:

8. Որպեսզի դառնաք գառների հոտի կատարյալ անդամ, պետք է առաջին հերթին գառ լինեք: Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար, ապա պետք է սկսեք բիզնեսով զբաղվել հենց հիմա: Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից` դա ձեզ ոչնչի չի բերի: Սա ճշմարիտ է կյանքի բոլոր ոլորտների համար: Հաղթելու համար նախ պետք է սկսել խաղալ:

9. Պետք է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո, պետք է սկսել խաղալ բոլորից լավ:

Սովորեք խաղի կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պա՞րզ է չէ: Ինչպես ամեն մի հանճարեղ բան:

10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունը պատահական չէ տրված մարդուն: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Որպեսզի գտնեք լուծումներ, հարցեր տվեք ձեզ և այլ մարդկանց: Դա հնարավորություն կտա ձեզ սովորել նորը և շարժվել առաջ:

Ջրի գաղտնիքները


Բոլորը ամեն առավոտյան լվացվում են , խմում են ջուր, օգտագործում են ուտելիք պատրաստելիս և այլն:
Բայց այս ամենի հետ միասին շատ քչերը գիտեն այն փաստի մասին, որ ջուրը ամենազարմանալի նյութն է բնության մեջ:
Օվկիանոսների սառցե շերտից ներքև թափանցում է արևի լույսի ընդամենը 2%-ը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լույսի 5%-ը, իսկ ձյունը` 85%:
Մարդու օրգանիզմի համար վնասակար նյութերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ ջուրը կատարում է հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:
Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ և բացարձակապես անգույն է:
Երկագնդի ջրի միայն 3%-ն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյություն ունի սառցաբեկորների տեսքով:
Ամեն օր մարդու օրգանիզմ է թափանցում է 1.5-2.5լ ջուր /խմելիս, ուտելիքի միջոցով և այլն/:
Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
Մարդու օրգանիզմի 70%-ը ջուր է, որ մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներին:
Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:
Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:
Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:
Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:
Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:
 Ջուրը պինդ վիճակում ունի 900 կգ/մ^3 խտությունիսկ հեղուկ վիճակում 1000 կգ/մ^3:
 Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա  գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով  օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով: