Հայ Բիզնես PR ԲԼՈԳ

Գիտելիքի ՈՒժը

  Մի գյուղում չորս խորհրդավոր ընկերներ են լինում: Նրանցից երեքը մինչև ուղնուծուծը գիտեին բոլոր հոգևոր ճանաչողական բնույթի գրքերը, բայց զուրկ էին ողջամտությունից: Չորորդը ոչ մի տառ անգամ չգիտեր: Մի օր, երբ բոլորը միասին հավքված էին,ընկերներից մեկը ասում է.
 - Ինչ օգուտ մեր գիտելիքներից, եթե դրանք չենք օգտագործում: Եկեք գնանք ուրիշ երկիր, այնտեղի տիրակալին առաջարկենք մեր գիտելիքները և հարստություն ձեռք բերենք:
  Նրանցից մեկը առաջարկում է չորրորդ ընկերոջը չտանել, քանի որ նա տգետ է: Բայց մյուսն առարկում է` ասելով, թե չի կարելի չտանել, մանկությունից միշտ միասին են եղել և երբեք իրարից չեն բաժանվել: Բոլորը համաձայնում են վերջինիս հետ, և չորսով ճանապարհ են ընկնում:
  Անտառով անցնելիս ընկերները առյուծի ոսկորներ են տեսնում:
 - Ահա և մեր գիտելիքները ցուցադրելու համար առիթ, - ասում է նրանցից մեկը, - եկեք առյուծին վերակենդանացնենք:
   Անգրագետ ընկերը փորձում է առարկել.
 - Եթե կենդանացնեք առյուծին, նա բոլորիս կհոշոտի:
 - Թքել եմ քո հիմար դատողությունների վրա: Հիմա կտեսնես, թե ինչ ուժ ունեն մեր գիտելիքները:
 - Այդ դեպքում սպասեք, մինչ ես ծառը կբարձրանամ, - խնդրում է անգրագետ ընկերը:
  Գիտելիքների ուժը ցուցադրել ցանկացող ընկերները հազիվ էին հասցրել ավարտել հրաշագործությունը, երբ վերակենդանացված առյուծը հարձակվում է երեք գիտունների վրա և պատառոտում նրանց:

2 комментария:

Աննա комментирует...

Ձեր կայքում կան շատ նյութեր այլ կայքերից: Դա գրագողություն է!!!!
Հանեք այդ նյութերը: Դրանով դուք միայն 0-ացնում եք ձեր կայքի հեղինակությունը:

Анонимный комментирует...

Հարգելիս' հենց վատնել այն է, որ ինձանից են գողացել:Ես չեմ պատրաստվում նյութ հեռացնել:Երևի փորձեք դա ասել այն կայքերին որտեղ տեսել եք նման նյութեր: